Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Երևանում կայացել է ներառական ֆուտբոլային հանդիպում

Երևանում կայացել է ներառական ֆուտբոլային հանդիպում
1294
Հինգշաբթի, 20 դեկտեմբերի, 2018 թ., 11:50

Դեկտեմբերի 19-ին՝ ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի և «ՓԻՓԼ» խնամքի ծառայություն էկո ստարտափ ընկերության համատեղ միջոցառումը: Տարբեր տեսակի հաշմանդամություն ունեցող երեխաները բաժանվել էին երկու խմբի՝ «Փիփլ Սեր» և «Փիփլ Կյանք»: Թիմերի ֆուտբոլիստներին ուղեկցում էին Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Տիգրան Բարսեղյանը, Արտակ Եդիգարյանը, Ռումյան Հովսեփյանը, Արթուր Քարտաշյանը և նախկին ֆուտբոլիստ, ՀՖՖ սկաուտինգի բաժնի պետ Ռոբերտ Արզումանյանը: Հանդիպումն ավարտվեց 7:7 հաշվով, և թիմերն իրացրեցին հետխաղային 11-մետրանոցներ: Այստեղ ևս հավասարություն էր, և թիմերը, ի տարբերություն ֆուտբոլային պաշտոնական հանդիպումների, չիրացրեցին այնքան հարվածներ, մինչև որ պարզեն հաղթողին: Կարելի է ասել, որ այս դեպքում հաղթեց բարեկամությունը: Վերջում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի աշխատակիցները նվերներ հանձնեցին երեխաներին: Միջոցառման բոլոր մանրամասները՝ տեսանյությում:

Երևանում կայացել է ներառական ֆուտբոլային հանդիպում