ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն փոխել է Անդրեյ Տալալաևի պատժամիջոցի չափը

Դեկտեմբերի 20-ին կայացել է ՀՖՖ Բողոքարկման կոմիտեի նիստը, որի ընթացքում քննարկվել է «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի բողոքը, որում «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը խնդրել էր փոխել ՀՖՖ Կարգապահական կոմիտեի կողմից «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին (N31788) մինչև մայիսի 31-ը ներառյալ որակազրկման որոշումը՝ նվազեցնելով պատժատեսակը երեք խաղով որակազրկմամբ:
ՀՖՖ Բողոքարկման կոմիտեն, քննելով «Փյունիկ» ՖԱ բողոքը, կարգապահական գործում առկա նյութերը և ուսումնասիրելով ՈՒԵՖԱ-ի և ՖԻՖԱ-ի կարգապահական կանոնակարգերով նման արարքների համար սահմանված պատասխանատվության չափերը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Փյունիկ» ՖԱ գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետով նախատեսված խախտումը, մասնավորապես, թույլ է տվել խաղը սպասարկող մրցավարի հասցեին հայհոյանք պարունակող արտահայտություն, ինչպես նաև այն հանգամանքը, որ Անդրեյ Տալալաևն առաջին անգամ է վերը նշված կետով սահմանված արարք կատարել և նրա արարքը ծանրացնող այլ հանգամանքներ չկան, միաձայն որոշեց «Փյունիկ» ՖԱ բողոքը բավարարել մասնակի՝ Անդրեյ Տալալաևի որակազրկման ժամկետը փոփոխել և այն սահմանել մինչև 31.03.2019-ը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
13118:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
22913:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
179Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
218Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43430.10.2026, 20:30