Բաքվում հայտնել են Արցախին «բարձր մակարդակի ինքնակառավարման» հնարավորություն տալու պատրաստակամության մասին
![]() 1349 Երեքշաբթի, 25 դեկտեմբերի, 2018 թ., 13:55 Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Ադրբեջանը պատրաստ է «ապահովել Արցախի ժողովրդի անվտանգությունն ու բարձր մակարդակի ինքնակառավարման հնարավորություն տալ»: «Մեր երկիրը ճիշտ այնպես, ինչպես ապահովում է իր ժողովրդի անվտանգությունը, պատրաստ է ապահովել Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգությունը»,- ադրբեջանական ԶԼՄ-ներին ասել է Մամեդյարովը: Մամեդյարովը խոսել է նաև 2018թ. Ադրբեջանի դիվանագիտական աշխատանքների և ձեռքբերումների մասին: Նա նաև 2019թ. Ադրբեջանի «օկուպացված տարածքներից» հայկական զինված ուժերի դուրսբերման հույս է հայտնել: Ըստ Մամեդյարովի՝ այդպիսով «կայունություն կհաստատվի տարածաշրջանում, և առաջին հերթին հնարավորություններ կստեղծվեն Հայաստանի տնտեսական աճի համար»: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հույս է հայտնել նաև, որ Հայաստանի նոր ղեկավարությունը, որը ստացել է ժողովրդի մանդատը, «քաղաքական կամք կդրսևորի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման և տարածաշրջանում կայունության հաստատման համար»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
