ՀԱՊԿ անդամ բոլոր երկրները, բացի Հայաստանից, ստորագրել են գլխավոր քարտուղարի պաշտոնում Զասին նշանակելու որոշման նախագիծը
![]() 864 Չորեքշաբթի, 26 դեկտեմբերի, 2018 թ., 10:20 Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ 6 երկրներից 5-ը ստորագրել է Բելառուսի Անվտանգության խորհրդի ղեկավար Ստանիսլավ Զասին կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակելու որոշման նախագիծը: Այս մասին «Коммерсант»-ին ասել է կազմակերպության մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը: «ԶԼՄ-ներում հայտնված տարբեր հաղորդագրությունների և իրավիճակի հետ կապված պարզաբանում ենք, որ գլխավոր քարտուղարի պաշտոնին Բելառուսի ներկայացուցչի թեկնածության համաձայնեցման գործընթացը կազմակերպվել է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների հետ անձնական հանդիպման ճանապարհով»,- ասել է նա: Զայնետդինովը հայտնել է, որ դեկտեմբերի 12-20-ը նման հանդիպումներ են կայացել Ղրղզստանի, Ղազախստանի, Տաջիկստանի, Բելառուսի և Ռուսաստանի նախագահների հետ, ովքեր հավանություն են տվել Զասի թեկնածությանը: «ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը հետաձգվել է»,- նշել է ՀԱՊԿ մամուլի քարտուղարը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
