«Լեգիտիմ իշխանության ձևավորումը միջուկային այն զենքն է, որից սարսափում է պուտինյան ռեժիմը». Արթուր Սաքունց
![]() 870 Ուրբաթ, 28 դեկտեմբերի, 2018 թ., 12:05 Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այդպես էլ չհասկացա, թե ինչ արդյունքներ կամ ընթացիկ լուծումներ ստացվեց Կրեմլի՝ պուտլերի հետ հանդիպումը՝ գազի գնի, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, երկկողմանի հարաբերություններին վերաբերվող հարցերում: Չնայած ասեմ, որևէ ռազմավարական նշանակության խնդրի լուծում չեմ էլ ակնկալում այդ բանակցություններից, և արդյունք կարող եմ համարել այն, որ հասնենք մեզ հանգիստ թողնելուն, չեզոքացնենք մեր զարգացմանը խոչընդոտող հյուսիսային որևէ արտաքին գործոն: Այս համատեքստում կարևոր էր, որ ոչ թե չշնորհավորեց ընտրությունների համար, ավելին, ուրախ եմ այդ փաստի համար, իսկ ինչու պետք է շնորհավորի մի բանում, որն իր էությամբ իրենց շահերից չի բխում: Ազատ և արդար ընտրությունների անցկացումը և լիովին լեգիտիմ իշխանության ձևավորումը ՀՀ-ում երկար տարիներ դրանց բացակայությունից հետո, դա հայկական միջուկային այն զենքն է, որից ավելի շատ է սարսափում ավտորիտար պուտինյան ռեժիմը, քան ամերիկյան միջուկային հրթիռներից: Ավելի կարևոր է, որ Պուտինը շնորհավորեց իր ընկերոջը՝ կալանքի տակ գտնվող Ռ. Քոչարյանին: Սա արձանագրեք ու սա կարևորեք»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
