Արցախցի մարզիկները և մարզիչները պարգևատրվել են

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2018 թվականին միջազգային և հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած արցախցի մարզիկների և մարզիչների պարգևատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
2018 թվականին սպորտի բնագավառում արձանագրված ցուցանիշները նախագահը բնութագրել է գոհացուցիչ՝ նշելով, որ Արցախի Հանրապետության 1829 մարզիկ մասնակցել է տարբեր մարզաձևերից Հայաստանի, Եվրոպայի, աշխարհի առաջնություններին և միջազգային մրցաշարերին՝ գրավելով 442 մրցանակային տեղեր, այդ թվում՝ 152՝ 1-ին, 144՝ 2-րդ, 146՝ 3-րդ:
«Մենք բոլորս ուրախանում ու հպարտանում ենք ձեր նվաճումներով: Դուք մեծապես նպաստում եք ոչ միայն մեր հանրապետությունում սպորտի զարգացման ու տարածման, այլ նաև Արցախն աշխարհին ճանաչելի դարձնելու և միջազգային ասպարեզում մեր երկիրն արժանիորեն ներկայացնելու գործին: Դա յուրօրինակ ծառայություն է հայրենիքին ու հարազատ ժողովրդին և արժանի է բարձր գնահատանքի, - իր ելույթում ընդգծել է երկրի ղեկավարը:





Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
13118:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
22913:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
179Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
218Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35431.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43430.10.2026, 20:30