Հայտնի են ամանորյա արագ և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթողները և մրցանակակիրները

Դեկտեմբերի 26-ից 28-ը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը և Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցան ամանորյա արագ և կայծակնային շախմատի մրցաշարեր: Դեկտեմբերի 26-ին Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ «Շախմատի ակադեմիայի գավաթ - 2018» արագ շախմատի մրցաշարը: 7 հնարավորից վաստակելով 6.5 միավոր մրցաշարի հաղթող դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Դավիթ Շահինյանը 6 միավոր գրավեց 2-րդ հորիզոնականը, իսկ Տիգրան Հարությունյանը նույնքան միավորով եզրափակեց լավագույն եռյակը:
Դեկտեմբերի 27-ին կայացավ Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տան արագ շախմատի գավաթի խաղարկությունը: 6 միավորով մրցաշարի հաղթող դարձավ Դավիթ Շահինյանը, նույնքան միավոր վաստակած Տիգրան Հարությունյանը դարձավ երկրորդը, իսկ Արթուր Ղարգյողյանը 5.5 միավորով եզրաակեց լավագույն եռյակը:
Դեկտեմբերի 28-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ կայծակնային շախմատի ամանորյա մրցաշար: Մանուէլ Պետրոսյանը և Աշոտ Նադանյանը վաստակեցին 7.5-ական միավոր և կիսեցին 1-2-րդ հորիզոնականները: Ավելի բարձր լրացուցիչ ցուցանիշների շնորհիվ Պետրոսյանը դարձավ մրցաշարի հաղթող, իսկ Նադանյանը գրավեց 2-րդ տեղը: 7 միավորով լավագույն եռյակը եզրափակեց Տիգրան Հարությունյանը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
12018:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
21413:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
177Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
215Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43330.10.2026, 20:30