Հինգշաբթի, 25 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

Մարզաշխարհը շնորհավորում է

Մարզաշխարհը շնորհավորում է
619
Հինգշաբթի, 03 հունվարի, 2019 թ., 23:05

Մարզաշխարհի ներկայացուցիչները շնորհավորում են հայերի Ամանորը և Սուրբ Ծնունդը։

Հենրիխ Մխիթարյան․ «Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոնի կապակցությամբ: Թող 2019թ. բոլորիս համար լինի առողջության, նպատակների իրականացման և խաղաղության տարի: Նոր տարում պետք է աշխատենք հասնել շատ ավելի մեծ հաջողությունների և ձգտենք լինել լավագույնը մեր սկսած գործում: Մեր պատասխանատվությունն է նաև խրախուսել երիտասարդներին հասնելու այնքան հեռուն, ինչքան իրենց երազանքներն ու աշխատասիրությունը թույլ կտան: Առանձնահատուկ շնորհավորում եմ մեր սահմանները պաշտպանող քաջ զինվորներին: Ապրենք այնպիսի երկրում, ուր պաշտպանված և երջանիկ է ամեն քաղաքացի:
Մաղթում եմ բոլորիդ հաճելի ժամանց ձեր սիրելիների շրջապատում և ուրախ ՆՈՐ ՏԱՐԻ»։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա․ «Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան շնորհավորում է բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը: 2018 թվականը բացառիկ տարի էր հայկական ըմբշամարտի համար, դրա մասին են վկայում այն 42 մեդալները, որոք նվաճվել են մեր՝ տարբեր տարիքի ըմբիշների կողմից: Ցանկանում ենք շնորհակալություն հայտնել բոլոր ըմբիշներին և մարզիչներին՝ նվիրված ուղու և հաղթանակների համար: Դուք ոչ միայն Ձեր ընտանիքի հպարտությունն ենք, այև՝ ամբողջ հայ ազգի: 2019-ը նախաօլիմպիական տարի է, այստեղից էլ սկսելու ենք մեր համատեղ ուղին դեպի Տոկիո-2020… Աստված օգնական: Շնորհավոր Նոր Տարի»։

Արթուր Աբրահամ․ «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի, Արցախի և Սփյուռքի հայեր, շնորհավորում եմ Ձեզ Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ:
Մաղթում եմ սեր, խաղաղություն, երկարակեցություն և առատություն ամեն հայի ընտանիքում: Թող 2019 թվականը միայն մեծ նպատակների, ձեռքբերումների և հաղթանակների տարի լինի բոլորիս համար: Բարություն եւ բերակեցություն ամենքիդ: Եղեք առողջ ու հաջողակ... Սիրով՝ Արթուր Աբրահամ»։

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիա․ «Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիան շնորհավորում է բոլորի Ամանորն ու Սուրբ ծնունդը, ցանկանում քաջ առողջություն, երջանկություն և բոլոր երազանքների իրականցում: Թող 2019 թվականը մեզ բոլորիս համար լինի հաջողությունների տարի»:

«Շիրակ» ՖԱ․ «Հարգելի երկրպագուներ թող որ գալիք 2019 թ. լինի հաջողությունների, հաղթանակների և նոր նվաճումների տարի»։

«Արցախ» ՖԱ․ ««Արցախ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Արթուր Սահակյանի Ամանորյա շնորհավորանքը՝ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ Ծնունդը:
Սրտանց միանում եմ բոլոր բարեմաղթանքներին, մաղթում խաղաղություն, համախմբվածություն, երջանկություն, առողջություն: Ցանկանում եմ, որպեսզի լինենք համբերատար՝ միահամուռ ուժերով նպաստելով հայկական ֆուտբոլի զարգացմանը: Թող 2019 թվականն անսահման սեր և ջերմություն բերի բոլորիդ ընտանիքներին:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

Արթուր Ալեքսանյան․ «Սիրելի՛ հայ ժողովուրդ, շնորհավորում եմ բոլորիդ Ամանորն ու Սուրբ ծնունդը։Մաղթում եմ մեր երկրին խաղաղություն, զինվորներին անկոտրում կամք և քաջություն։Թող 2019թ. լինի նոր ձեռքբերումների և նվաճումների տարի»։

«Արարատ» ՖԱ․ ««Արարատ» ֆուտբոլային ակումբի ամբողջ անձնակազմը շնորհավորում է ձեր Ամանորը և Սուրբ Ծնունդը: Թող 2019 թվականն առողջության, խաղաղության ու նորանոր հաջողությունների տարի լինի, իսկ հաղթանակները միշտ ուղեկցեն ձեզ: Մաղթում ենք, որ գալիք տարում ունենաք երջանկության և բերկրանքի բազում պահեր: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»։

«Ալաշկերտ» ՖԱ․ «Ավարտին է մոտենում 2018 թվականը: Անցնող ֆուտբոլային տարին շատ հագեցած ստացվեց «Ալաշկերտի» և, առհասարակ, հայկական ֆուտբոլի համար

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհավորում է հայկական մեծ ֆուտբոլային ընտանիքի բոլոր ներկայացուցիչների և մեր հավատարիմ երկրպագուների գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը։ Թող որ 2019 թվականը հայ ազգի և հայկական ֆուտբոլի համար լինի նշանակալի հաջողությունների տարի։ Դե իսկ մնացած բարեմաղթանքները կհնչեցնեն «Ալաշկերտի» ֆուտբոլիստները՝ մեր ամանորյա հոլովակում»

Արցախի ֆուտբոլային լիգա․ «Ավարտին է մոտենում 2018 թվականը: Տարին լի էր բազում հաղթանակներով և նվաճումներով: Ցանկանում ենք, որ 2019 թվականին այդ հաջողությունները կրկնապատկվեն: Գալիք տարին շատ կարևոր է լինելու: Արցախում կանցկացվի չճանաչված երկրների Եվրոպայի առաջնությունը, ինչին պատրաստվում ենք ամբողջ ուժով և եռանդով: Ցանկանում ենք, որ գալիք կարևորագույն տարում խուսափեք անհաջողություններից և կատարվեն ձեր առջև դրված բոլոր նպատակները»։

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա․ «Ժամեր անց պատմության գիրկը կանցնի 2018 թվականը: Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի ամբողջ անձնակազմը շնորհավորում է բոլորիս ամանորը: Թող գալիք տարում խաղաղություն լինի հայոց աշխարհում, մարտերը լինեն միայն ռինգում: Գալիք տարին լինելով նախաօլիմպիական՝ կարեւոր է հայկական մարզաշխարհի համար: Հուսով ենք մեր բռնցքամարտիկները կշարունակեն իրենց հաղթանակներով ուրախացնել հայ ժողովրդին: Ուրախ ամանոր բոլորիս: Հարգանքներով՝ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիա»։

Կիոկուշին կարատեի ազգային ֆեդերացիա․ «Հարգելի՛ ընկերներ, գործընկերներ, հայրենակիցներ և իմ շատ սիրելի սաներ, սրտանց շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Թող բոլորի ընտանիքներում տիրի սիրո ու համերաշխության մթնոլորտ, որի իրականացման գրավականը մեր սահմանների խաղաղությունն ու անառիկությունն է: Փա՛ռք ու պատիվ մեր զինվորներին, ովքեր, ինչպես միշտ, ապահովում են մեր բոլորի անդորրը: Թո՛ղ 2019 թվականը լինի խաղաղության, բարեկեցության, վերելքների և նվիրական իղձերի իրականացման տարի»: