Ինչպիսին էր 2018-ը հայ շախմատիստների համար. ամփոփում

Մրցաշրջան 2018-ում հայ շախմատիստները հաղթող և մրցանակակիր են դարձել 77 միջազգային մրցաշարերում: 2018 թվականը լի էր շախմատային իրադարձություններով: Տեղի ունեցավ աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղը, կայացան շախմատի օլիմպիադաները, հավակնորդների մրցաշարը: Հայ շախմատիստների ելույթներում եղան անհաջողություններ, գրանցվեցին նաև մի շարք կարևոր հաղթանակներ, իսկ տարվա վերջակետը դրվեց Կարեն Գրիգորյանի և Հայկ Մարտիրոսյանի տպավորիչ հաղթանակներով:
• Չնայած նրան, որ 2018 լավագույնը չէր Լևոն Արոնյանի համար, նա հաղթող և մրցանակակիր դարձավ մի շարք ուժեղագույն մրցաշարերում և շարունակում է տեղ զբաղեցնել աշխարհի ուժեղագույն շախմատիստների ցանկում:
• Հայ պատանի շախմատիստ Շանթ Սարգսյանը դարձել է աշխարհի մինչև 16 տարեկանների չեմպիոն
• Աստղիկ Հակոբյանը դարձել է Եվրոպայի մինչև 14 տարեկան աղջիկների փոխչեմպիոն
• Արամ Հակոբյանը Եվրոպայի պատանեկան Գրան Պրի մրցաշարի ընդհանուր հաշվարկում գրավել է 2-րդ հորիզոնականը, իսկ Շանթ Սարգսյանը՝ 3-րդ:
• Մամիկոն Ղարիբյանը մինչև 16 տարեկանների օլիմպիադայում արժանացել է անհատական բրոնզե մեդալի:
• Կարեն Մովսիսյանը դարձել է վետերան շախմատիստների աշխարհի չեմպիոն:
• Հաշվետու տարում մի շարք պատանի շախմատիստներ արժանացել են միջազգային կոչումների, ինչպես նաև լրացրել են գրոսմայստերի և միջազգային վարպետի նորմաներ:
• Եվրոպայի տղամարդկանց շախմատի առաջնությունում (34 երկիր, 302 մասնակից, այդ թվում՝ 135 գրոսմայստեր), Ռոբերտ Հովհաննիսյանը և Արման Փաշիկյանը նվաճեցին Աշխարհի գավաթի խաղարկության ուղեգրեր: 17-ամյա Արամ Հակոբյանը մինչև 18 տարեկանների հաշվարկում գրավեց 3-րդ հորիզոնականը:
• Հայաստանի տղամարդկանց և կանանց թիմերը մասնակցեցին 43-րդ համաշխարհային շախմատային օլիմպիադային: Տղամարդկանց մրցաշարին մասնակցում էր 185 թիմ: Հայաստանի տղամարդկանց հավաքականը իր միջին գործակցով 8-րդ էր և արդյունքում գրավեց հենց 8-րդ հորիզոնականը: Թիմի կազմում հաջող հանդես եկան 17-ամյա Հայկ Մարտիրոսյանը: Գործակիցները բարելավեցին նաև Ռոբերտ Հովհաննիսյանը և Հրանտ Մելքումյանը: Մրցաշարում կանանց հավաքականը իրական հնարավորություն ուներ մեդալ նվաճելու, սակայն արդյունքում գրավեց 6-րդ հորիզոնականը: Նման արդյունքի շնորհիվ կանանց թիմը իրավունք նվաճեց մասնակցելու 2019 թվականի աշխարհի կանանց թիմային առաջնությանը, որին մասնակցում են միայն աշխարհի 10 ուժեղագույն թիմերը: Թիմի 5 անդամներից չորսը զգալիորեն բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: Տպավորիչ ելույթներ ունեցան հավաքականի կազմում առաջին անգամ հանդես եկող Աննա Սարգսյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Միջազգային ասպարեզում հաղթանակների ամբողջական ցանկ
• 2018 թվականին Հայաստանում անցկացվել է 3 միջազգային մրցաշար՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար - շրջանային մրցակարգ (10 մասնակից), Կարեն Ասրյանի հուշամրցաշար – շվեյցարական մրցակարգ (8 երկիր, 72 մասնակից), Ծաղկաձոր օփեն – շվեյցարական մրցակարգ (4 երկիր, 40 մասնակից)
• 2018 թվականին իրականացվել են նաև մի շարք պատանեկան մրցաշարեր՝ Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշար – շվեյցարական մրցակարգ (760 մասնակից), Ջերմուկ պատանեկան մրցաշար – շվեյցարական մրցակարգ (350 մասնակից)
• 2018 թվականի տարեսկզբին՝ հունվար ամսին, անցկացվել են Հայաստանի տղամարդկանց և կանանց բարձրագույն խմբի մրցաշարերը: Տղամարդկանց մրցաշարին մասնակցել են 11 շախմատիստ, այդ թվում՝ 9 գրոսմայստեր: Հայաստանի առաջնությունը համարվում է աշխարհի ուժեղագույն առաջնություններից մեկը:
• Հայաստանի պատանեկան առաջնության կիսաեզրափակիչ մրցաշարերին մասնակցել է 499 շախմատիստ: Եզրափակիչներն անցկացվում են շրջանային մրցակարգով, 10 ենթախմբերով՝ 108 մասնակցով:
• Տարվա ընթացքում կազմակերպվել են մարզչական և մրցավարական սեմինարներ:
• Մարզիչները և մրցավարները մասնակցել են ՖԻԴԵ-ի (Շախմատի միջազգային ֆեդերացիա) կողմից կազմակերպված սեմինարներին, առաջատար մրցավարներից Աշոտ Վարդապետյանը ինքն է անցկացրել ՖԻԴԵ-ի մրցավարական սեմինարներ:
• Հայաստանը ներկայացնող մրցավարները ՖԻԴԵ-ի և Շախմատի Եվրոպական Միության կողմից նշանակվել են մրցավարներ Համաշխարհային օլիմպիադայում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում:
• Աշոտ Վարդապետյանը ՖԻԴԵ-ի կողմից նշանակվել է աշխարհի չեմպիոնի կոչման մրցախաղի տեսուչ, ինչպես նաև Եվրոպայի կանանց և պատանակեն առաջնությունների գլխավոր մրցավար:
• ՀՇՖ նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի «Շախմատը կրթական համակարգում» հանձնաժողովի նախագահ:
• Աշոտ Վարդապետյանը նշանակվել է ՖԻԴԵ-ի կանոնների հանձնաժողովի պատվավոր նախագահ:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
12018:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
21413:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
177Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
215Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43330.10.2026, 20:30