Հայտնի է «Արցախ»-ի նոր սեփականատերը

Տեղի է ունեցել Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբի սեփականատիրոջ փոփոխություն. Սևան Ասլանյանի փոխարեն ակումբի նոր սեփականատեր է դարձել Կարեն Աբրահամյանը, որը ստանձնել է նաև ակումբի նախագահի պաշտոնը: Գործարքը կայացել է Ամանորից առաջ:
«Հայկական ֆուտբոլը, կարծում եմ, մեծ հեռանկարներ ունի: «Արցախ»-ին վերաբերող բավականին հավակնոտ ծրագրեր ունենք, որոնց ձեռնամուխ ենք լինելու ակումբի համալրման աշխատանքները ավարտին հասցնելուց անմիջապես հետո», - ֆուտբոլիստների և մազչական կազմի հետ առաջին հանդիպման ընթացքում հայտարարել է Կարեն Աբրահամյանը:
«Չնայած իր դեռևս կարճ պատմությանը, «Արցախ»-ը այն ֆուտբոլային ակումբն է, որի կազմում հիմնականում հայաստանցի ֆուտբոլիստներ են՝ թե' փորձառու, թե' երիտասարդ: Մինչև այս մրցաշրջանի ավարտը թիմը պետք է անցկացնի ևս 16 խաղ: Դրանցից յուրաքանչյուրում ակնկալում եմ տեսնել նվիրվածություն, դիտարժան ու արդյունավետ ֆուտբոլ», - հավելել է ակումբի նոր սեփականատերը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
12018:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
21413:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
177Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
215Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27301.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26301.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35331.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43330.10.2026, 20:30