Արմեն Գևորգյանը՝ 2008-ին գաղտնի շտաբի անդամ լինելու մասին
![]() 1305 Հինգշաբթի, 17 հունվարի, 2019 թ., 12:30 Վերաքննիչ քրեական դատարանում վերսկսվել է ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի խափանման միջոցի գործով բողոքի քննությունը։ Հիշեցնենք՝ գլխավոր դատախազությունը բողոքարկել էր Արմեն Գևորգյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու՝ դատարանի որոշումը: «Նախկին իմ ասածներին որևէ բան չունեմ ոչ ավելացնելու, ոչ՝ պակասեցնելու: Շնորհակալություն: Եվ հաջողություններ, խնդրում եմ, ինձ մաղթեք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Արմեն Գևորգյանը: Դիտարկմանը՝ մամուլում տեղեկություններ են եղել, որ Դուք 2008-ի մարտի 1-ի դեպքերի ժամանակ գաղտնի շտաբի անդամ եք եղել, որտեղ որոշումներն են կայացվել, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես սովորություն ունեմ մամուլի հրապարակումները չմեկնաբանել, ով հրապարակել է, իրենից էլ հարցրեք»: Մյուս հարցին՝ Դուք եղե՞լ եք այդ շտաբի անդամ, Արմեն Գևորգյանն ասել է. «Ես նմանատիպ կառույցի գոյության մասին տեղեկություն չունեմ»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
