Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Հայտնի է «Արցախ»-ի նոր գլխավոր մարզչի անունը

Հայտնի է «Արցախ»-ի նոր գլխավոր մարզչի անունը
467
Շաբաթ, 26 հունվարի, 2019 թ., 22:20

«Արցախ» բասկետբոլային ակումբը նոր գլխավոր մարզիչ ունի։ Ակումբը կգլխավորի Արեգ Վաթյանը: Նրան կօգնեն Դավիթ Միքայելյանը և թիմի նախկին գլխավոր մարզիչ Գևորգ Շահնազարյանը: Մինչ այդ Արեգ Վաթյանը զբաղեցնում էր ակումբի սպորտային տնօրենի պաշտոնը:

Հիշեցնենք, որ Արեգ Վաթյանի գլխավորությամբ Հայաստանի մինչև 16 տարեկանների հավաքականը 2017 թվականին դարձել է Եվրոպայի C դիվիզիոնի չեմպիոն:

Նշենք նաև, որ Ա լիգայի 16-րդ տուրում վաղը՝ հունվարի 27-ին, ժամը 12:00-ին «Արցախը» Ստեփանակերտում կհյուրընկալի ՖԻՄԱ-ին: