Հայտնի են բասկետբոլի Հայաստանի գավաթի խաղարկության մասնակիցները

Փետրվարի 4-ին կմեկնարկի բասկետբոլի Հայաստանի գավաթի անդրանիկ խաղարկությունը: Գավաթի խաղարկությունը կսկսվի 4 թիմերի շրջանաձև պայքարով, որտեղից լավագույն երկու թիմերը դուրս կգան Հայաստանի գավաթի 1/4 եզրափակիչ: 1/4 եզրափակչում նրանց կմիանան Ա լիգայում հանդես եկող 6 ակումբները և փայքարը կշարունակեն փլեյ-օֆֆ փուլում, որը տեղի կունենա տուն-դուրս տարբերակով, որտեղ միմյանց հետ կպայքարեն վիճակահանությամբ իրար դեմ դուրս եկած ակումբները:
Հայաստանի գավաթի խաղարկության հանդիպումների ժամանակ յուրաքանչյուր թիմի կազմում խաղադաշտում պետք է լինի նվազագույնը 3 հայ խաղացող:
Հայաստանի գավաթին կմասնակցեն հետևյալ թիմերը՝ «Արագած» (Երևան), «Ուրարտու» (Երևան), «Արթիկ» (Արթիկ), ՖԻՄԱ (Երևան), «Էրեբունի» (Երևան), «Արցախ» (Ստեփանակերտ), «Արագած 2» (Երևան), «Կիլիկիա» (Երևան), «Գյումրի» (Գյումրի), «Լեգեոն» (Երևան):

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
8518:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
20513:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
175Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
213Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43230.10.2026, 20:30