«Լարիսա Ալավերդյանը զանգեց Սերժ Սարգսյանին, ասաց՝ մի՛ արեք: Սարգսյանը պատասխանեց՝ արդեն ուշ է». Անահիտ Բախշյանի 2018թ. ելույթը
![]() 934 Երեքշաբթի, 05 փետրվարի, 2019 թ., 12:15 Երեկ տեղեկացրել էինք, որ նախորդ շաբաթ Սերժ Սարգսյանը վկայի կարգավիճակով հարցաքննվել է Մարտի 1-ի գործի շրջանակներում: Հարցաքննությունը տևել է մի քանի ժամ: ՀՔԾ-ից այս առնչությամբ դեռևս մեկնաբանություն չեն տալիս: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ես չգիտեմ, թե ի՞նչ է Սերժ Սարգսյանը պատմել ՀՔԾ-ում: Բայց ես շատ լավ եմ հիշում, թե ինչ է ինքը մարտի 1-ի ուշ երեկոյան հեռախոսով ասել «Ժառանգության» պատգամավորներից մեկին: Չեմ պատմի այդ խոսակցության մանրամասները, բայց ասեմ, որ Սերժ Սարգսյանը հնար չունի ՀՔԾ-ում ասելու, որ տեղյակ չի եղել, կամ որ հաջորդ օրն է տեղեկացել տեղի ունեցողի մասին: Ըստ էության, ինքը տեղյակ էր անգամ այն դեպքերից, որոնք դեռ պիտի կատարվեին»: Ընթերցողին հիշեցնենք, որ մոտ մեկ տարի առաջ, Մարտի 1-ի վերաբերյալ լսումների ժամանակ, այն ժամանակ Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն այսպիսի հայտարարություն էր արել ԱԺ նիստերի դահլիճում. «Որպես մարտի 1-ի դեպքերի ականատես, ասում եմ՝ երեկոյան ԱԺ-ում, երբ արդեն հավաքում էին պատգամավորներին ու մենք ստույգ գիտեինք, որ զորքը մտնում է Երևան, մինչև նիստը սկսելը, մեր տիկին Լարիսա Ալավերդյանը վերցրեց հեռախոսն ու զանգահարեց Սերժ Սարգսյանին: Ասաց՝ պարոն Սարգսյան, խորհուրդ եմ տալիս չշտապել, թողեք լույսը բացվի, ԱԺ-ն նոր պիտի ընդունի ի գիտություն արտակարգ դրության մասին հայտարարությունը: Լարիսան շարունակեց, ասաց՝ մի արեք, զորքը մտնում է քաղաք, մի արեք: Եվ ինչ պատասխանեց Սարգսյանն, ասաց՝ արդեն ուշ է»,- նշել էր Բախշյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
