Մի շարք տրանսֆերներ՝ հայկական ֆուտբոլում

Այսօր հայկական ֆուտբոլում տեղի ունեցած մի շարք տրանսֆերների մասին է հայտնի դարձել։ Ներկայացնում ենք բոլորը՝ ստորև․
• «Բանանց» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել պաշտպան Անդրանիկ Ոսկանյանի հետ։ Անդրանիկը մինչ այս հանդես է եկել «Միկա»-ում և «Ալաշկերտ»-ում։
• «Արցախ» ֆուտբոլային ակումբը և բելառուսական «Իսլոչ»-ը համաձայնեցրել են «Արցախ»-ի և Հայաստանի երիտասարդական հավաքականի 22-ամյա հարձակվող Գրիգոր Աղեկյանի տրանսֆերը: Աղեկյանը «Արցախ»–ին է միացել ակումբի հիմնադրման պահից, Բարձրագույն խմբի ընթացիկ առաջնությունում Գրիգորը անցկացրել է 16 խաղ՝ դառնալով 3 գոլի հեղինակ, նա նաև 1 գոլ է խփել Հայաստանի գավաթի խաղարկության 4 խաղերում:
• «Շիրակ» է վերադարձել գյումրեցի հարձակվող Դավիդ Ղանդիլյանը: Հաջող բուժզննումից հետո ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսը:
• «Բանանց» ՖԱ-ն վարձակալության պայմանագիր է ստորագրել կենտրոնական պաշտպան Ալբերտ Գաջիբեկովի հետ։ Ռուս ֆուտբոլիստը մինչ այս հանդես է եկել «Անժի»-ում, «Ստավրապոլ»-ում, «Լիպեցկ»-ում, «Միտոս»-ում, «Լուչ»-ում, Սանկտ Պետերբուրգի «Դինամո»-ում: Ալբերտ Գաջիբեկովի տրանսֆերային իրավունքները պատկանում են Ռուսաստանի ազգային լիգան ներկայացնող «Արմավիր»-ին։
• «Բանանց» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագիրը պաշտպան Իլյա Գուլտիաևի հետ:
•«Շիրակ» է վերադարձել սերբ պաշտպան Մառկո Պռլեվիչը: Հաջող բուժզննումից հետո ֆուտբոլիստի հետ պայմանագիր է ստորագրվել, որը նախատեսված է մինչև 2019 թվականի հունիսը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
8518:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
20513:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
175Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
213Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43230.10.2026, 20:30