Արցախցի շախմատիստը Մոսկվայում երկու անգամ հաղթել է ադրբեջանցի մրցակցին

1483
Ուրբաթ, 08 փետրվարի, 2019 թ., 14:55
Հունվարի 26-ից փետրվարի 3-ը Մոսկվայում կայացած «Մոսկվա օփեն» խոշոր միջազգային շախմատային փառատոնի С մրցաշարին մասնակցել են նաև արցախցի Ալեքս և Սևակ Մանուկյանները: 15-ամյա Ալեքսը, թեև իր տարիքային խմբում զբաղեցրել է 95-րդ տեղը, բայց կարողացել է 2 անգամ հաղթանակ տոնել ադրբեջանցի շախմատիստների նկատմամբ։
«Խաղն անցել է բավականին լարված պայքարում. յուրաքանչյուր քայլ անելուց լուրջ մտածում էի, որ հանկարծ չսխալվեմ: Համառ պայքարում ես կարողացա հաղթել իմ մրցակցին: Հաղթանակս նվիրել եմ Հայոց բանակի կազմավորման 27-րդ տարեդարձին»,- նշել է Ալեքսը՝ «Արցախպրես»-ի հետ զրույցում։
Ալեքսը հավելել է, որ նա և իր հարազատ եղբայր Սևակը մասնակցել են 9 խաղի, որտեղ 5 խաղում հաղթել է ինքը, իսկ 4-ում՝ Սևակը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
8518:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
20513:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
175Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
213Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27101.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26201.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43230.10.2026, 20:30