«Ով ուժեղ է, նա էլ ճիշտ է». Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է պատերազմի
![]() 1905 Չորեքշաբթի, 13 փետրվարի, 2019 թ., 14:40 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ վերջին զարգացումները: Ալիևի խոսքով՝ Բաքուն «կողմ է խաղաղ կարգավորմանն ու շարունակում է Երևանի հետ բանակցությունները, սակայն չի բացառում իրադարձությունների զարգացման ռազմական սցենարը»: «Միշտ ասել եմ, որ այսօր աշխարհում ուժային գործոնն առաջնային պլան է մղվում: Աշխարհի տարբեր անկյուններում կոպտորեն խախտվում է միջազգային իրավունքը: Աշխարհում տիրում է «ով ուժեղ է, նա էլ ճիշտ է» սկզբունքը: Երկար տարիներ ավելացնում ենք մեր տնտեսական և ռազմական ներուժը: Մենք կարծես նախապատրաստել ենք մեզ այսօրվա իրավիճակին»,- հայտարարել է Ալիևը: Նա հավելել է, որ Ադրբեջանը կանի հնարավոր ամեն ինչ՝ «վերականգնելու տարածքային ամբողջականությունը», ինչը, նրա խոսքով, «Ադրբեջանի և յուրաքանչյուր ադրբեջանցու գլխավոր խնդիրն է»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
