Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Ավարտվել է Ա լիգայի շրջանաձև մրցաշարը․ արդյունքներ

Ավարտվել է Ա լիգայի շրջանաձև մրցաշարը․ արդյունքներ
534
Երկուշաբթի, 25 փետրվարի, 2019 թ., 14:15

Ավարտվել է տղամարդկանց բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնության շրջանաձև մրցաշարը: Շրջանաձև մրցաշարից հետո առաջատարն «Արագած»-ն է՝ 34 միավորով, երկրորդ հորիզոնականում է «Ուրարտու»-ն՝ 32 միավորով, իսկ առաջատար եռյակը եզրափակում է «Արցախ»-ը՝ 31 միավորով։

Առջևում քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումներն են, որտեղ տեղի կունենան «Արցախ» - «էրեբունի» և «Արթիկ» - ՖԻՄԱ հանդիպումները: Այս զույգերի հաղթողներին այնուհետև կմիանան մրցաշարային աղյուսակի առաջատարներ «Արագած» և «Ուրարտու» թիմերը: Ապա այդ 4 թիմերը կհանդիպեն կիսաեզրափակչում և կպայքարեն եզրափակիչ դուրս գալու համար։