Սկանդալ՝ հայկական բռնցքամարտում. կողմերը հակասական հայտարարություններ են տարածել

Հայկական բռնցքամարտի աշխարհում նոր սկանդալ է տեղի ունեցել՝ կապված Հայաստանի երիտասարդական առաջնության հետ։ Այսօր՝ փետրվարի 25-ին, «Դինամո» ՄԿՀ-ում տեղի է ունեցել մարզիկների կշռման արարողությունը և առաջնության վիճակահանությունը, իսկ երեքշաբթի օրը տեղի կունենա մրցումային առաջին օրը: Կշռման արարողությանը և վիճակահանությանը չեն մասնակցել Վլադիմիր Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաները։ Նախ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան թույլ չի տվել վերոնշյալ մարզադպրոցի սաներին մասնակցել առաջնությանը, ապա տվյալ հայտարարությունը հերքել է ՀԲՖ-ն՝ հայտարարություն տարածելով։ Արդյունքում, հայտարարությունները հակասում են իրար։ Ներկայացնում ենք հայտարարությունները՝ ստորև․
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիայի կողմից ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաներին բռնցքամարտի 2019 թվականի երիտասարդների Հայաստանի Հանրապետության առաջնությանը մասնակցել թույլ չտալու կապակցությամբ մարզադպրոցի տնօրենությունը նամակ-բողոքով դիմել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 1-ին տեղակալ, նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանին:
Այդ կապակցությամբ նախարարությունը հայտարարում է.
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետության բռնցքամարտի ֆեդերացիան նախարարության կողմից տրամադրվող միջոցներով է իրականացնելու ՀՀ երիտասարդների առաջնությունը, որին ֆեդերացիան չի թույլատրում մասնակցել պետական միջոցներով մարզվող մարզիկներին, ինչպես նաև ի գիտություն ընդունելով ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի վերջին ընտրությունների արդյունքները չընդունելու և նոր ընտրություններ անցկացնելու պահանջի մասին ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահին AIBA-ի կողմից ուղարկված նամակը և առաջնորդվելով Միջազգային օլիմպիական կոմիտեի Օլիմպիական խարտիայի՝ սպորտում խտրականությունն արգելող սկզբունքները (4-րդ, 6-րդ սկզբունքներ), ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայից պահանջում է հետաձգել 2019 թվականի երիտասարդների առաջնության անցկացումը և առաջարկում է վերանայել ֆեդերացիայի որոշումը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ենթակայության «Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի սաների մասնակցությունն արգելելու մասին:
Միաժամանակ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հայտարարում է, որ սկսելու է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի հետ համագործակցության պայմանագրի վերանայման գործընթաց:
«Վլ. Ենգիբարյանի անվան բռնցքամարտի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենությունից և AIBA-ից ստացված նամակները կցվում են»։
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի հայտարարությունը
«Այսօր Դինամո ՄՀԿ-ի մարզադահլիճում տեղի ունեցավ երիտասարդների ՀՀ առաջնության կշռման արարողությունը։ Վլադիմիր Ենգիբարյանի անվան մարզադպրոցի տնօրենը զանգահարել է մրցաշարի գլխավոր մրցավարին եւ հայտարարել որ իրենք հրաժարվում են մասնակցել ՀՀ առաջնությանը։ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարում է. այն մարզիկները, ովքեր ցանկություն ունեն մասնակցելու առաջնությանը և տարվա պլանից չշեղվելու, վաղը՝ մինչ առաջնության մեկնարկը, կարող են գալ ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիա՝ իրենց ծնողների հետ, գրել դիմում և մասնակցել ֆեդերացիայի հայտով»։

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
5818:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
19813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
173Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
211Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26101.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43130.10.2026, 20:30