Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Արթուր Գևորգյանը հեգնել է ՀԱՕԿ-ին և Հրաչյա Ռոստոմյանին

Արթուր Գևորգյանը հեգնել է ՀԱՕԿ-ին և Հրաչյա Ռոստոմյանին
513
Երեքշաբթի, 26 փետրվարի, 2019 թ., 11:40

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը հայտարարություն է տարածել՝ բռնցքամարտում ստեղծված իրավիճակի շուրջ՝ նշելով, որ «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն, հայրենական սպորտի իմիջը միջազգային հարթակներում բարձր պահելու նպատակով, այս պահից սառեցնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի անդամակցությունը ՀԱՕԿ-ին»։

Վերոնշյալ հայտարարությունից հետո Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հեգնական գրառում է կատարել․ «ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիան սառեցնում է իր հարաբերությունները կենդանական աշխարհի ներկայացուցիչների հետ»։