Հայկ Մարտիրոսյանը՝ «Աէրոֆլոտ օփեն»-ի արծաթե մեդալակիր

Մոսկվայում ավարտվեց «Աէրոֆլոտ օփեն» միջազգային մրցաշարը, որը համարվում է աշխարհում անցկացվող ուժեղագույն բաց մրցաշարերից մեկը: Մրցաշարում հիանալի հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Հայաստանը դարձավ միակ երկիրը, որի ներկայացուցիչները երեք՝ A, B և C մրցաշարերում կանգնեցին պատվո հարթակին:
Մեր ներկայացուցիչներից հիանալի հանդես եկավ պատանի գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, ով մրցաշարում տոնեց 5 հաղթանակ և 4 պարտիա ավարտեց հաշտությամբ: Արդյունքում Մարտիրոսյանը վաստակեց 7 միավոր: Սովորաբար նման արդյունքը բավարար է լինում Աէրոֆլոտ Օփեն-ում հաղթող ճանաչվելու համար, սակայն նույնքան միավոր իր ակտիվում գրանցեց նաև մեկնարկային 62-րդ համարի տակ հանդես եկող Էստոնիան ներկայացնող 42-ամյա գրոսմայստեր Կայդո Կուլաոցը, որը Մարտիրոսյանին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով, դարձավ մրցաշարի հաղթող, ինչպես նաև նվաճեց Դորտմունդի գերմրցաշարի մասնակցության իրավունք: Արամ Հակոբյանը և Տիգրան Պետրոսյանը վաստակեցին 5.5-ական միավոր և գրավեցին համապատասխանաբար 15-րդ և 21-րդ հորիզոնականները:
Մանուէլ Պետրոսյանը 5 միավորով 27-րդն էր, իսկ Շանթ Սարգսյանը 4.5 միավորով գրավեց 49-րդ հորիզոնականը: Մեր բոլոր շախմատիստները բարելավեցին իրենց անհատական վարկանիշները: իսկ Շանթ Սարգսյանը 3-րդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմա և մոտակա ամիսներին նրան կշնորհվի այդ կոչումը:
B մրցաշարի հաղթող դարձավ Ստանիսլավ Բոգդանովիչը: Տիգրան Հարությունյանը հաղթողից հետ մնաց 1 միավորով և գրավեց 2-րդ հորիզոնականը: Մրցաշարում հաջող հանդես եկաբ նաև Էլինա Դանիելյանը, որը վաստակեց 6 միավոր և գրավեց 15-րդ հորիզոնականը:
C մրցաշարում 7.5 միավորով առաջին հորիզոնականը գրավեց Տիմոֆեյ Իլյինը: Արթուր Ղարագյոզյանը 7 միավորով եզրափակեց լավագույն եռյակը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
5818:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
19813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
173Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
211Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26101.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43130.10.2026, 20:30