Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Արցախ»-ը նորեկներ ունի

«Արցախ»-ը նորեկներ ունի
583
Հինգշաբթի, 28 փետրվարի, 2019 թ., 19:20

Երևանի «Արցախ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել միանգամից երեք ֆուտբոլիստների հետ։
29-ամյա հենակետակին կիսապաշտպան Դմիտրի Կլիմակովը մինչ «Արցախ» տեղափոխվելը հանդես է եկել ուկրաինական «Մետալիստ 1925» ակումբում, 23–ամյա պաշտպան Ալան Տատաևի վերջին ակումբը եղել է Երևանի «Արարատ»–ը։

«Արցախ»–ին է միացել նաև 31–ամյա փորձառու դարպասապահ Ալեքսեյ Սոլոսինը, որը հանդես է եկել ռուսական Պրեմիեր լիգայի «Անժի», «Ուրալ», «Տոմ» և «Սիբիր» ակումբներում, իսկ «Անժի»–ի կազմում մասնակցել է Եվրոպայի լիգայի խաղարկության հանդիպումներին։