Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից 50-ը լեգեոներներ են». Արմեն Նիկողոսյան

«Մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից 50-ը լեգեոներներ են». Արմեն Նիկողոսյան
559
Կիրակի, 03 մարտի, 2019 թ., 19:30

ՀՖՖ երկրորդ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ֆուտբոլի Հայաստանի առաջնությունում լեգեոներների խնդրին։

«ՀՀ ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի 4 հանդիպումների մասնակից 8 թիմերի մեկնարկային կազմի 88 ֆուտբոլիստներից լեգեոներներ են 50-ը։
Ընդամենը 3 թիմերի՝ «Արցախ»-ի, «Շիրակ»-ի ու «Ալաշկերտ»-ի կազմերում են հայաստանցի ֆուտբոլիստները քանակական առումով գերազանցում լեգեոներներին։

«Ալաշկերտ»՝ 5 լեգեոներ
«Փյունիկ»՝ 9 լեգեոներ
«Արարատ Արմենիա»՝ 9 լեգեոներ
«Բանանց»՝ 6 լեգեոներ
«Լոռի»՝ 9 լեգեոներ
«Շիրակ»՝ 4 լեգեոներ
«Արարատ»՝ 7 լեգեոներ
«Արցախ»՝ 1 լեգեոներ»։