Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնության ընթացքում բողոքարկման 10 դիմում է ներկայացվել

Փետրվարի 26-ից մարտի 3-ը «Դինամո» ՄՀԿ-ում կայացավ բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը, որին մասնակցեց շուրջ 150 բռնցքամարտիկ՝ Հայաստանի տարբեր մարզերից և Արցախից: Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։ Մրցումային 6 օրվա ընթացքում տեղի ունեցավ 140 մենամարտ: Երկարատև դադարից հետո՝ ԱԻԲԱ-ի կանոնադրության համաձայն, Հայաստանի առաջնությունում մարզիչները հնարավորություն ունեցան բողոքարկել մենամարտը:
Առաջնության ընթացքում մրցավարական հանձնաժողովին ներկայացվել է բողոքարկման 10 դիմում:
Վերանայելուց հետո փոխվել է 5 մենամարտի արդյունք: Առաջնության գլխավոր մրցավար Սեյրան Ղամբարյանը ՀԲՖ մամուլի ծառայության հետ զրույցում դրական է գնահատել մրցավարական գործողությունները. «Շատ դրական եմ ընդունում այն, որ արդեն հնարավորություն կա մենամարտերը բողոքարկելու: Մարդկանց հաղթելու ցանկությունն այնքան մեծ է լինում, որ չեն ցանկանում տեսնել իրականը: Մի քանի վիճելի մենամարտեր եղան, սակայն մրցավարական ստուգիչ հանձնաժողովը լուծում տվեց հարցին»,- նշել է Ղամբարյանը:
Նշենք նաև, որ ՀԲՖ-ն կհրապարակի բոլոր վիճելի մենամարտերի տեսանյութերը:

Նորվեգիայի հավաքականը դարձավ առաջինը, որ հրաժարվեց Ռուսաստանի դեմ խաղից
5818:07
«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
19813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
173Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
211Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
27001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26101.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35131.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
43130.10.2026, 20:30