Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Խինես Մելենդեսը հայկական ակումբների ներկայացուցիչների հետ քննարկում է անցկացրել

Խինես Մելենդեսը հայկական ակումբների ներկայացուցիչների հետ քննարկում է անցկացրել
582
Երկուշաբթի, 04 մարտի, 2019 թ., 21:50

ՀՖՖ Տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսն այսօր հանդիպեց հայկական ակումբների տեխնիկական տնօրենների և մանակապատանեկան ծրագրերի զարգացման պատասխանատուների հետ: ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում կայացած հանդիպմանը ներկա էին նաև Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը և ՀՖՖ Ֆուտբոլի դեպարտամենտի պետ, գլխավոր քարտուղարի տեղակալ Արթուր Ազարյանը: Ինչպես Խինես Մելենդեսը, այնպես էլ Արմեն Գյուլբուդաղյանցը և Արթուր Ազարյանը նշեցին, որ միայն ծրագիր գրելը բավական չէ, առավել կարևոր է համատեղ աշխատանքը և դրանց իրականացումն ակումբների կողմից: Մելենդեսը նշեց, որ պետք է հատուկ ուշադրություն դարձնել մարզչական կրթությանը, հետևողական լինել մարզչական արտոնագրերի շնորհման հարցում: Ըստ Մելենդեսի՝ շատ կարևոր է նաև նոր տեխնոլոգիաների կիրառումը ժամանակակից ֆուտբոլում: Հանդիպման մնացած մանրամասները՝ տեսանյութում՝ ստորև.