«Առաջին շրջանի հետ համեմատած բարձրացել է թիմերի մակարդակը». Վարդան Մինասյան

Բարձրագույն խմբի առաջնության 21-րդ տուրին ընդառաջ, «Արարատ-Արմենիա» ակումբի մամուլի քարտուղարությունը զրուցել է թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ՝ նախորդ տուրի հանդիպումների և առաջիկա հանդիպման մասին:
Անդրադառնալով գարնանային շրջանի առաջին հանդիպումներին՝ Մինասյանը նշել է․ «Ինչպես սպասում էինք շատ դժվար ստացվեց բոլոր թիմերի համար, հոգեբանորեն բարդ էր առաջին խաղը: Բոլոր խաղերը չեմ հասցրել դիտել, հատվածներ եմ նայել, բայց համոզված եմ, որ այս տարի առաջին շրջանի հետ համեմատած բարձրացել է թիմերի մակարդակը: Թե՛ թիմերի մոտիվացիան, և թե՛ որակը բարձրացել է: «Արարատ»-ի հետ խաղից հետո ես կարող եմ վստահորեն ասել, որ «Արարատ»-ի որակն էլ է բարձրացել նախորդ տարվա համեմատ, և ոչ մի թիմի համար հեշտ չի լինելու նրա հետ խաղալ»:
Խոսելով արհեստական դաշտում հանդես գալու մասին՝ նա նշել է․ «Մանրուքներ կան, բայց բոլորն էլ հավասար պայմաններում են՝ «Փյունիկ»-ը նույնպես խաղացել է բնական դաշտում, իսկ հիմա խաղալու է արհեստական դաշտում: Սրանք շատ փոքր խնդիրներ են, որոնց վրա մենք չենք կենտրոնանում: Կարող է խաղի բնույթի վրա ազդել, բայց ավելի լավ է կենտրոնանանք ոչ թե մանրուքների՝ այլ մեր խաղի վրա»:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
18713:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
171Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
209Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
26001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
35031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42930.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
207327.10.2026, 20:19