«Անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չեն մասնակցում հակամարտող կողմերը». Շ. Քոչարյան
![]() 921 Հինգշաբթի, 07 մարտի, 2019 թ., 16:15 ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, անդրադառնալով հարցին, թե Փաշինյանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններից, ասաց. «Այսպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է պայմանավորվածություններից: Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայնդեպս, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում»: Հարցին, եթե Ադրբեջանն իր նախկին պայմանավորվածությունները չի կատարում Հայաստանի նկատամամբ, այդ պարագայում ինչո՞ւ է Հայաստանի ղեկավարը ներկայանում Ադրբեջանի հետ հանդիպմանը, ԱԳ փոխնախարն ասաց. «Ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը: Առ այսօր հանդիպումներն ուղղված էին հետևյալ նպատակին՝ նվազեցնել ռիսկերը ռազմական գործողությունների վերսկսման ուղղությամբ»: Հաջորդ հարցին՝ Մինսկի խմբի համանախագահներն ի՞նչ կարծիք ունեն Լեռնային Ղարաբաղը բանակցային սեղանի շուրջ վերադարձնելու վերաբերյալ, Շ. Քոչարյանը նկատեց. «Իրենք շատ լավ հասկանում են, որ դա պետք է լինի կողմերի համաձայնությամբ: Խնդիրը նրանում է, որ Բաքվի համար դա շատ ծանր քայլ է, և ինքն ամեն գնով ձգտելու է որպեսզի դա տեղի չունենա: Այն պահից սկսած, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը որպես լիարժեք բանակցային կողմ նստեց բանակցային սեղանի շուրջ, իրենց ամբողջ քարոզչական մեքենայի, այսպես ասած, մեխը քանդվում է: Սա է պատճառը: Եվ բնական է՝ նա դիմադրելու է և, ամեն դեպքում, մենք էլ պետք է հետևողական լինենք, որ այն միջազգային հանրության ջանքերով պարտադրվի Ադրբեջանին: Որովհետև անտրամաբանական է խոսել խնդրի կարգավորման մասին, եթե բանակցություններում չի մասնակցում հենց հիմնական հակամարտող երկու կողմերից մեկը, իսկ հիմնական հակամարտող կողմերը՝ Արցախն ու Ադրբեջանն են»,- ասաց Շավարշ Քոչարյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
