Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում առաջատար քառյակից

Սամվել Տեր-Սահակյանը կես միավորով է հետ մնում առաջատար քառյակից
621
Երեքշաբթի, 26 մարտի, 2019 թ., 01:20

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում շարունակվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում է 8 շախմատիստ։ Այսօր կայացած 6-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 2 հաղթանակ, 6 պարտիա ոչ-ոքի ավարտեցին։ Հաղթանակներ տոնեցին Սամվել Տեր-Սահակյանը և Սերգեյ Մովսեսյանը, իսկ Շանթ Սարգսյանը, Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Մանուէլ Պետրոսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի խաղացին։ 7 տուրից հետո հայ շախմատիստներից լավագույն արդյունքը գրանցել է Սամվել Տեր-Սահակյանը, ով բարձրացել է 5-րդ հորիզոնական։ Նա կես միավորով է հետ մնում առաջատար քառյակից։