«Թուրք-ռուսական հարաբերություններից մի փոքրիկ «ճգնաժամի» պատմություն»․ Վարուժան Գեղամյան

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եվ դարձյալ թուրք-ռուսական հարաբերություններից մի փոքրիկ «ճգնաժամի» պատմություն։ Ինչպես հայտնի է, Ռուսաստան-Թուրքիա հարաբերություններում կարևոր հիմնախնդիր է հանդիսանում Ղրիմը։ Թուրքերը ոչ միայն հաճախ պնդում են, որ Ռուսաստանն օկուպացրել է Ուկրաինայի տարածքը, այլև ունեն սեփական հավակնություններն այդ տարածքի հանդեպ։
Ղրիմի թաթարներից բաղկացած «Քըզըլթաշ» ֆուտբոլային ակումբը (որը ստեղծվել է 2016 թվականին, որոշ պնդմամբ՝ ռուսական իշխանությունների կողմից) պայմանավորվածություն է ձեռք բերում Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ՝ թուրքական հայտնի «Իստանբուլսպոր» թիմի հետ ընկերական հանդիպում անցկացնելու մասին, որը պիտի կայանար այսօր։ Խաղը կազմակերպվել էր ռուս-թուրքական մշակութային տարվա շրջանակներում։
Սակայն երեկ երեկոյան հայտնի է դառնում, որ ընկերական հանդիպումը չի կայանալու։ Ռուսական աղբյուրների պնդմամբ՝ դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունն ու դեսպանությունը միջամտել են ու պահանջել Թուրքիայից կասեցնել «պրովոկացիոն» բնույթ ունեցող խաղը։
Ռուսական պաշտոնական կողմը խիստ զայրացած է։ Դա երևում է Անկարայում Ռուսական դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջի գրառումից (տե՛ս կից սքրինշոթը)։
Հետաքրքիր է լինելու տեսնել թուրքական կողմի պաշտոնական արձագանքը։ Հիշեցնեմ, որ մի քանի օր առաջ էլ Պուտինը Էրդողանին Ղրիմ հրավիրելու մասին էր հայտարարել»։

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
17813:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
166Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
205Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26401.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25801.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34831.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42630.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
206727.10.2026, 20:19