Կիրակի, 08 հունիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում մեդալներ չնվաճեցին

Հայ շախմատիստները Եվրոպայի առաջնությունում մեդալներ չնվաճեցին
729
Շաբաթ, 30 մարտի, 2019 թ., 02:05

Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվեց շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացնում էր 8 շախմատիստ։ Մեր շախմատիստները մեդալներ չնվաճեցին, թեև Սերգեյ Մովսեսյանը և Սամվել Տեր-Սահակյանը մոտ էին առաջատարներին։ Այսօր կայացած 11-րդ տուրում հայ շախմատիստները տոնեցին 4 հաղթանակ, 3 պարտիա ոչ-ոքի ավարտեցին և 1 պարտություն կրեցին։

Արման Փաշիկյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հրանտ Մելքումյանը հաղթանակներ տոնեցին, Ռոբերտ Հովհաննիսյանը, Մանուէլ Պետրոսյանը և Սերգեյ Մովսեսյանը ոչ-ոքի խաղացին, իսկ Սամվել Տեր-Սահակյանը պարտություն կրեց։

Այսպիսով, հայ շախմատիսներից լավագույն արդյունքը գրանցել է Սերգեյ Մովսեսյանը, ով զբաղեցրել է 8-րդ տեղը։ Մեր մյուս շախմատիստների արդյունքները՝

8-րդ տեղ՝ Սերգեյ Մովսեսյան՝ 8 միավոր

34-րդ տեղ՝ Հայկ Մարտիրոսյան՝ 7,5 միավոր

40-րդ տեղ՝ Հրանտ Մելքումյան՝ 7 միավոր

48-րդ տեղ՝ Ռոբերտ Հովհաննիսյան՝ 7 միավոր

59-րդ տեղ՝ Սամվել Տեր-Սահակյան՝ 6,5 միավոր

86-րդ տեղ՝ Շանթ Սարգսյան՝ 6,5 միավոր

95-րդ տեղ՝ Մանուէլ Պետրոսյան՝ 6,5 միավոր

110-րդ տեղ՝ Արման Փաշիկյան՝ 6,5 միավոր