Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել

Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան հայտարարություն է տարածել․ «Ներկայացնում ենք Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի նախագահի նամակը բոլոր ազգային ֆեդերացիաներին՝ ձյուդոյիստների այլ մարզաձևի մրցումների մասնակցելու համար նախատեսված պատժամիջոցների մասին:
Հարգելի պարոն նախագահ, Ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի «Սպորտի և կազմակերպությունների մասին» կանոնակարգի 4.1 հոդվածի շրջանակներում «Մարզիկը, ով ընդգրկված է ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի համաշխարհային վարկանիշային որևէ ցուցակում /պատանիների, երիտասարդների և մեծահասակների/, իրավունք չունի մասնակցելու բացի ձյուդոյից որևէ այլ մարզաձևի մրցումների, եթե ՁՄՖ-ն չի տվել իր համաձայնությունը»:
Այն մարզիկների նկատմամբ, ովքեր չեն հարցրել Ձյուդոյի Միջազգային ֆեդերացիայի թույլտվությունը, կամ չեն ենթարկվել ՁՄՖ-ի որոշմանը, ավտոմատ ձևով կկիրառվեն հետևյալ պատժամիջոցները.
- Առաջին խախտման դեպքում՝ հեռացում 2 ամսով ՁՄՖ-ի և իր միությունների կողմից կազմակերպվող մրցումներից ու ձյուդոյի այլ միջոցառումներից, օրինակ մարզումային ճամբարից
- Երկրորդ խախտման դեպքում՝ հեռացում 2 տարով ՁՄՖ-ի և իր միությունների կողմից կազմակերպվող մրցումներից ու ձյուդոյի այլ միջոցառումներից, օրինակ մարզումային ճամբարից,
Ավտոմատ պատժամիջոցները կարող են բողոքարկվել IJF-ի կարգապահական հանձնաժողովում:
Բողոքարկումը կարող է ներկայացվել ավտոմատ պատժամիջոցները ստանալուց հետո 15 օրվա ընթացքում»։

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
14713:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
162Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
201Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
205527.10.2026, 20:19