ՀՖՖ-ն հայտարարություն է տարածել
![]() 557 Երեքշաբթի, 16 ապրիլի, 2019 թ., 16:35 Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարություն է տարածել՝ նշելով, որ կկասեցվի ՀՖՖ-ի կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը․ «ՀՖՖ-ն աշխատում է մարզչական կրթության նոր համակարգի տեղայնացման վրա, ինչը ենթադրում է մարզչական դասընթացների նոր բովանդակություն, ՀՖՖ կամ ՈւԵՖԱ-ի անդամ այլ երկրների կողմից տրված տարբեր կարգի մարզչական արտոնագրերի շնորհիվ ընձեռվող աշխատանքային իրավունքների փոփոխություն։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ ՀՖՖ կողմից նոր մարզչական դասընթացների անցկացումը ժամանակավորապես կկասեցվի մինչև ՀՖՖ Մարզչական կրթության կանոնակարգի նախագծի հաստատումը ՀՖՖ Գործադիր կոմիտեի կողմից։ Վերոնշյալ գործընթացը նախատեսվում է ավարտել 2019 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, իսկ մինչ այդ ՀՖՖ-ն ավարտին կհասցնի ընթացքի մեջ գտնվող մարզչական Պրո արտոնագրի դասընթացը, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի կանանց ֆուտբոլի զարգացման ծրագրի շրջանակներում կանցնացնի մարզչական C արտոնագրի մեկ դասընթաց՝ փակ ընդունելությամբ: Այն ուսանողների համար կլինի ամբողջովին անվճար։ Կրթական նոր համակարգի տեղայնացումից և ՀՖՖ Գործկոմի կողմից Մարզչական կրթության նոր կանոնակարգի հաստատումից հետո մարզչական C, B, A և Pro արտոնագրի դասընթացների անցկացման ժամանակացույցի, ընդունելության, դասընթացների բովանդակության վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն կտեղադրվի ՀՖՖ պաշտոնական կայքում։ Մարզչական դասընթացներին մասնակցել ցանկացող անձինք հնարավորություն կունենան դիմելու առնվազն 40 օր տևող, նախապես ՀՖՖ պաշտոնական կայքի միջոցով հայտարարված ընդունելության ժամանակ, մինչ այդ ՀՖՖ ներկայացված բոլոր տեսակի դիմումները չեն դիտարկվի»։ |
«Ոչ մի զարգացում չկա, միայն պարտություններ են»․ Արսեն Նիկողոսյան
27412:24Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում
10810:48«Երբ պատասխանատուները պետք է հեռանան, բայց սոսնձվում են աթոռին»․ Սուրեն Սահակյան
18902:12«Մելիքբեկյանն էլ հայկական ֆուտբոլն է սարքել քեռակին»․ Արամ Մանուկյան
18200:00Հայաստանն արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)
223Երեկ, 23:12Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
213Երեկ, 09:16Սարգիս Ստեփանյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն (լուսանկար)
272Երեկ, 01:12ՊՍԺ-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ ջախջախելով «Ինտեր»-ին
143301.06.2025, 01:11