Մխիթարյանը կկարողանա մեկնել Բաքու՝ Եվրոպայի լիգայի եզրափակչին մասնակցելու․ ԶԼՄ

Մայիսի 29-ին Բաքվում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ հանդիպմանը մասնակցելու համար ՈՒԵՖԱ-ն կաջակցի Հայաստանի ազգային հավաքականի ավագ և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին Ադրբեջանի վիզա ստանալու հարցում, եթե լոնդոնյան ակումբը դուրս գա եզրափակիչ: Այս մասին հայտնում է ESPN պարբերականը:
Աղբյուրը գրում է, որ ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչն ESPN-ին տեղեկացրել է, որ կաջակցեն Մխիթարյանին. «ՈւԵՖԱ-ի համար դա սովորական գործընթաց է»:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերին Հենրիխն «Արսենալ»-ի կազմում չմեկնեց Բաքու՝ «Քարաբախ»-ի հետ խաղին մասնակցելու։ Նա բաց է թողել նաև 2015 թվականին Դորտմունդի «Բորուսիա»-ի ադրբեջանական «Գաբալա»-ի դեմ արտագնա հանդիպումը։
Նշենք նաև, որ «Արսենալ»-ը դուրս է եկել Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչ, որտեղ առաջին խաղում 2:0 հաշվով հաղթել են «Նապոլի»-ին:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
14713:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
162Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
201Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
205527.10.2026, 20:19