Հայաստանի Բարձրագույն խմբի 8 ակումբ ՈՒԵՖԱ-ի արտոնագիր է ստացել

Ապրիլի 23-ին ՀՖՖ գրասենյակում կայացավ ՀՖՖ ակումբների արտոնագրման համակարգի Արտոնագրման կոմիտեի (1-ին ատյանի մարմնի) հերթական նիստը: Նիստի ընթացքում քննության էին դրվել «Ալաշկերտ», «Արարատ», «Արարատ-Արմենիա», «Բանանց», «Գանձասար-Կապան», «Վանաձորի ֆուտբոլի ակադեմիա», «Շիրակ» և «Փյունիկ» ակումբների արտոնագրային ֆինանսական չափանիշի փաստաթղթային փաթեթները, որոնցով նրանք դիմել էին ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար: Այդ արտոնագրերը նրանց իրավունք են ընձեռում մասնակցելու 2019/2020թթ. ՈՒԵՖԱ-ի ակումբային մրցաշարերի խաղարկությանը՝ համապատասխան մարզական որակավորում ստանալու դեպքում: «Արցախ» ֆուտբոլային ակումբը չէր դիմել ՈՒԵՖԱ-ի արտոնագիր ստանալու համար:
Նիստի ընթացքում քննության էին դրվել ակումբների ֆինանսական փաթեթները, որոնց հիման վրա Արտոնագրման բաժնի փորձագետներն անցկացրել էին համապատասխան ստուգումներ: Դրանց արդյունքները մանրամասնորեն ներկայացվեցին Արտոնագրման պատասխանատուի և ֆինանսական փորձագետիկողմից: Հիմնվելով դրանց վրա՝ Արտոնագրման կոմիտեն որոշում կայացրեց ՈՒԵՖԱ-ի արտոնագրեր շնորհել թեկնածու բոլոր 8 ակումբներին:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
14713:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
162Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
201Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
205527.10.2026, 20:19