Նիկոլ Փաշինյանը հաջողություն է մաղթել «Հայկական արծիվներ» թիմին՝ եզրափակչից առաջ
![]() 579 Ուրբաթ, 26 ապրիլի, 2019 թ., 18:55 Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Pro Chess League շախմատի ակումբային մրցաշարի 2019թ. եզրափակիչ փուլ անցած «Հայկական արծիվներ» (Armenia Eagles) թիմի անդամներին: Եզրափակիչ փուլը տեղի է ունենալու Սան Ֆրանցիսկոյում՝ մայիսի 4-ին և 5-ին: Հայաստանը ներկայացնող թիմի ավագ, ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը վարչապետ Փաշինյանին է ներկայացրել «Հայկական արծիվներ» թիմի անդամներին՝ Զավեն Անդրիասյանին, Հայկ Մարտիրոսյանին, Գոռ Վարդանյանին, Շանթ Սարգսյանին ու Աննա Սարգսյանին, նրանց մարզական ճանապարհն ու հաջողությունները: Նա նշել է, որ թիմն այս հեղինակավոր մրցաշարի 2018թ. գործող չեմպիոնն է, ինչը մեծ պատիվ և պատասխանատվություն է, և 2019թ. եզրափակիչ փուլ անցած թիմն այս տարի ևս մտադիր է հաղթել: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ոգևորիչ է համարել «Հայկական արծիվներ»-ի շախմատային ձեռքբերումները, մաղթել նրանց՝ հաղթանակ առաջիկա եզրափակչում և հետագա հաջողություններ: Թիմի անդամները շնորհակալություն են հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին մրցաշարի եզրափակչից առաջ իրենց ընդունելու և քաջալերելու համար: Վարչապետը «Հայկական արծիվներ» թիմի անդամների հետ մտքեր է փոխանակել նաև Հայաստանում շախմատի տարածման, Հայաստանի՝ որպես շախմատային պետություն դիրքավորման և այս համատեքստում երկրի զբոսաշրջային գրավչության բարձրացման, հայկական chessify բջջային հավելվածի գործածության և օգտակարության, դպրոցներում շախմատի դասավանդման և այլ հարցերի շուրջ: ![]() ![]() |
«Ոչ մի զարգացում չկա, միայն պարտություններ են»․ Արսեն Նիկողոսյան
26812:24Հայաստանի հավաքականի կազմը՝ Եվրոպայի պատանեկան առաջնությունում
10610:48«Երբ պատասխանատուները պետք է հեռանան, բայց սոսնձվում են աթոռին»․ Սուրեն Սահակյան
18702:12«Մելիքբեկյանն էլ հայկական ֆուտբոլն է սարքել քեռակին»․ Արամ Մանուկյան
18100:00Հայաստանն արտագնա խաղում պարտվեց Կոսովոյին (տեսանյութ)
222Երեկ, 23:12Ֆուտբոլի ֆեդերացիայում հիստերիկայով չեն զիջում Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդ»
212Երեկ, 09:16Սարգիս Ստեփանյանը՝ կրկին Եվրոպայի չեմպիոն (լուսանկար)
271Երեկ, 01:12ՊՍԺ-ն առաջին անգամ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ ջախջախելով «Ինտեր»-ին
143001.06.2025, 01:11