Երևանում անցկացվել է մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը` նոր ձևաչափով

Մարզչական ՊՐՈ կարգի արտոնագրի դասընթացը վերսկսվել է նոր ձևաչափով։ ՀՖՖ տեխնիկական տնօրեն Խինես Մելենդեսի գլխավորությամբ վերաձևավորվել է մարզչական կրթության համակարգը, որի նորմերը սահմանված են ՈՒԵՖԱ-ի մարզչական կոնվենցիայով։
Ապրիլի 25-ից 28-ը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կայացավ ՀՖՖ մարզչական ՊՐՈ արտոնագրի դասընթացի հերթակա մոդուլը: Դասախոսությունները կարդում էին Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Ֆլորեսը, կրթության բնագավառում գիտությունների դոկտոր Ռուբեն Լեսկանոն։ Տեխնոլոգիաների կիրառության չափորոշիչները ներկայացնում էր կրթության մասի պատասխանատու Ղազար Հակոբջանյանը: Դասերի 4 օրերի ընթացքում Անտոնիո Ֆլորեսը ներկայացրեց, ապա նաև գործնական աշխատանքների միջոցով պարզաբանեց մարտավարության տեխնիկական նրբությունները, որոնք հաճախ դուրս են մնում տեսադաշտից, բայց տակտիկական ցանկացած գործողության հիմքում են։ Մասնակիցները պրակտիկ առաջադրանքներ ստացան, որոնք շարունակական կլինեն։ Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է ֆուտբոլիստների մասնագիտացում՝ ըստ խաղային դիրքերի, հենց նրանց կարողություններն են պայմանավորում խաղային եղանակը։
Հուլիսին Երևանում կվերլուծեն Եվրոպայի Մ-19 առաջնությունը․ զեկույցը կարխիվացվի ՈՒԵՖԱ-ի համակարգում։ Օրացուցային տարվա ընթացքում մասնակիցները կուղևորվեն եվրոպական առաջատար երկրներից մեկը՝ մարզումային շաբաթական շրջափուլը ուսումնասիրելու նպատակով,
Հիշեցնենք՝ հունիսի 19-ին Հայաստանում կդասախոսեն աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Վիսենտե դել Բոսկեն, նրա երկարամյա գործընկեր Խավիեր Մինյանոն, որը 2018-ի նոյեմբերից զբաղվում է Հայաստանի հավաքականի ֆիզպատրաստության հարցերով: ՀՖՖ-ն կձգտի ապահովել հնարավորինս մեծ թվով շահառուների ներկայությունը:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
14713:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
162Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
201Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
26001.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25501.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34631.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42430.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
205527.10.2026, 20:19