Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը հայտարարություն է տարածել. «Հարգելի հայրենակիցներ, ինչպես հայտնի է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը, ինչպես միշտ հանդես գալով կամակատարի դերում, կասեցրել է ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի պետական ֆինանսավորումը՝ հիմքում դնելով ակնհայտ անհիմն հիմնավորում:
Բնականաբար այս ապօրինությունը չէր կարող անարձագանք մնալ և օրեր առաջ դիմել ենք ՀՀ վարչական դատարան՝ խնդրելով անվավեր ճանաչել ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը կասեցնելու մասին նախարարի ակնհայտ ոչ իրավաչափ հրամանը:
Ավելորդ չեմ համարում նշել նաև, որ նշված ապօրինությունը մասամբ վերացվել է և դատարանի վարույթ ընդունելու որոշմամբ կասեցվել է այդ հրամանի գործողությունը, այսինքն բռնցքամարտի ֆեդերացիայի ֆինանսավորումը շարունակվելու է: Մանրամասների մասին լրացուցիչ կտեղեկացնենք»:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
13213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
160Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
199Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
25801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
204927.10.2026, 20:19