«Փաշինյանը պետք է աշխատի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին». Փոլ Սթրոնսկի

Քարնեգի հիմնադրամի առաջատար գիտաշխատող Փոլ Սթրոնսկին Twitter-ում անդրադարձել է ԱՄՆ հասցեին Փաշինյանի հնչեցրած քննադատությանը: Նշենք, որ ՀՀ վարչապետը հայ-ամերիկյան հարաբերությունների առնչությամբ ասել էր. «ԱՄՆ-ը շատ երկար ժամանակ հանդես է գալիս որպես ժողովրդավարության ջերմեռանդ պաշտպան ողջ աշխարհում: Ես ուզում եմ բոլորիս հարց տալ՝ իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, առանցքով, էությամբ, ժողովրդավարական էին: Ես իրենց ներկայացուցիչներին էլ եմ ասել, որ իրենք գործնականում զրո արձագանք են տվել: Ինչո՞ւ: Երբ մենք ասում ենք, որ մեզ համար կարևորը մեր երկրի ինքնիշխանությունն է, մենք նկատի չունենք, որ կախվածությունը Ա կետից պետք է փոխարինեք Բ կետով»:
Ի պատասխան Փաշինյանի հայտարարությանը՝ Փոլ Սթրոնսկին ասել է. «ԱՄՆ-ի և Հայաստանի միջև հարաբերություններն ամուր են, և դա ակամա սխալ չէ։ Բայց Փաշինյանն աշխատանք ունի, և նա պետք է իր աշխատանքը կատարի, այլ ոչ թե մեղադրի ԱՄՆ-ին»:
Սթրոնսկին նշել է, որ ԱՄՆ-ն 2008-ին դժգոհ էր Քոչարյանից և Սարգսյանից, ուստի դադարեցրեց «Հազարամյակների մարտահրավերների» ֆինանսավորումը. «Ի տարբերություն ԵՄ-ի, որը խոստանում է փող, բայց դանդաղ է տալիս, 6 ամսում Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է 14 մլն դոլար որպես հավելյալ ֆինանսավորում։ Փաստորեն, անցած տարի ԱՄՆ-ը Հայաստանին տրամադրել է 25 մլն դոլար: Եթե 1992-ից հաշվենք ԱՄՆ-ի՝ Հայաստանում կատարած ներդրումները, սա ավելին է, քան երբևէ եղել է։ ԱՄՆ-ը պատրաստ է ավելին տալ, հատկապես եթե Փաշինյանի կառավարությունը կողմնորոշվի իր քաղաքականության առաջնահերթություններում, և նրանց ծրագիրը պարզ լինի»:
US/Armenia relationship is strong, and this is an unforced error. But, Pashiniyan has work to do and he should do it, instead of blaming the US. END/
— Paul Stronski (@pstronski) April 25, 2019

Որպես անհետ կորած որոնվում է 1964թ. ծնված Կարապետ Մարգարյանը
2720:42
«Էներգետիկ ենթակառուցվածքը վերածվում է ռազմական պլանավորման և ազդեցության գործիքի»․ Վահե Դավթյան
3720:30
«ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց
8120:12
Պակիստանի ԱԳՆ-ն հայտնել է ԱՄՆ-Իրան համաձայնագրի ստորագրման ամսաթիվը
7519:57
ԱՄՆ-ի և Ադրբեջանի ներկայացուցիչները քննարկել են TRIPP նախագծի իրականացումը
4319:42
«Հիշեք ձեր ասածները և հանկարծ չփորձեք խորհրդարան մտնել»․ Գեղամ Նազարյան (տեսանյութ)
6919:18
«Խոսքի սահմանափակումը դարձրել են ռեպրեսիվ միջոց»․ Ռուբեն Մելիքյան
5019:06
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ
4418:54