«Քոչարյանի փաստաբանական խումբն օգտագործել է այդ շինծու գործերը». Անդրանիկ Քոչարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղեց Մարտի 1-ի գործի վերաբերյալ. «Որևէ ցուցում տվե՞լ եք նախաքննական մարմնին, թե՞ ոչ: 2008-ին բազմաթիվ քաղաքացիներ անհիմն, շատ դեպքերում՝ շինծու մեղադրանքներով դատապարտվել են ու բանտերում հայտնվել: Այդ ուղղությամբ անցած տարիներին որևէ բան արվե՞լ է Ձեր կողմից, թե՞ ոչ, որովհտև ՄԻԵԴ-ն ինչ-որ քայլեր է ձեռնարկում և կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կարող էր շատ գործեր բեկանելու որոշումներ կայացնել, չհասնեին Եվրոպական դատարան: Առաջիկայում սկսվելու է պարոն Ռոբերտ Քոչարյանի դատավարությունը, համոզված եմ՝ փաստաբանական խումբը փորձելու է օգտագործել այդ ապօրինի, շինծու գործերը՝ որպես պաշտպանական միջոց»:
Արթուր Դավթյանը պատասխանեց. «ՄԻԵԴ վճիռներն անհատական ակտեր են. վճռի հիման վրա կարող է վերանայվել կոնկրետ անձի վերաբերյալ դատական ակտը, մի անձի վերաբերյալ դատական ակտը չի կարող դրվել ուրիշի դատական ակտը վերանայելուն: Երկրորդ հիմքը՝ նոր երևան եկած հանգամանքներն են: Ունեցել ենք այդպիսի դեպք, մեր նախաձեռնությամբ հարուցել ենք վարույթ, դրա արդյունքներով հիամա դիմել ենք դատարան, որ նախկինում կայացած դատական ակտը վերանայվի»:

«Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը կարձագանքե՞ն Բայրամովի ասածին»․ Ոսկան Սարգսյան
1013:48
«Հարյուր հազարավոր ադրբեջանցիներ պետք է կարողանան իրացնել իրենց տներ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը»․ Բայրամով (տեսանյութ)
4213:24
«Ավելի քան 90 հազար քաղաքացիներ վերադարձել են ազատագրված տարածքներ»․ Բայրամով
10112:36
«2018-ին «Ելք»-ի պատգամավորներից մեկը մասնավոր զրույցում ասել էր՝ դուք չեք հասկանում, թե ով է եկել իշխանության»․ Աղվան Վարդանյան (տեսանյութ)
8212:06
Ընտրություններից հետո ԱՄՆ-ն կարող է վերսկսել Իրանին ուղղված հարվածները․ #WSJ
10011:54
«Ադրբեջանը շատ ակտիվ ու վտանգավոր արշավ է սկսել»․ Տաթևիկ Հայրապետյան
6711:30
«Ադրբեջանի ու Հայաստանի միջև դե ֆակտո խաղաղություն է հաստատվել»․ Բայրամով
12211:18
«Դու նա վսյակի վրեդ նոր տատու արա, խոսքի՝ Գորիսի կոյուղու հատակագիծը»․ Կոնստանտին Տեր-Նակալյան
9711:06