«Օրն սկսենք ուրախ լուրով»․ Զոհրապ Եգանյան

ՀՖՖ նախագահ Արթուր Վանեցյանի խորհրդական Զոհրապ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Օրն սկսենք ուրախ լուրով: Ֆուտբոլի մասսայակականցման ծրագրի շրջանակներում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան սկսում է մարզերում խաղադաշտերի կառուցման խոշորամասշտաբ ու աննախադեպ ծրագիր: Առաջին փուլի շինարարական աշխատանքները կմեկնարկեն մոտ օրերս և, ըստ հաստատված հերթականության, շինաշխատանքներն սկսվելու են հետևյալ համայնքներում՝
Արարատի մարզի Արարատ գյուղ,
Վայոց Ձորի մարզ՝ Վայք, Ջերմուկ, Գլաձոր, Մալիշկա, Արտաբույնք (բնակավայր), Արենի, Խաչիկ, Ելփին, Աղավնաձոր և Զառիթափ համայնքներ
Գեղարքունիքի մարզ՝ Ճամբարակ, Ծովագյուղ, Լճաշեն, Հայրիվանք, Նորադուս, Կարմիրգյուղ, Գեղարքունիք, Երանոս, Լիճք, Գեղհովիտ, Աստղաձոր, Արծվանիստ, Ծովակ, Ակունք և Մեծ Մասրիկ համայնքներ:
Հավելեմ նաև, որ 40/20 չափի խաղադաշտերը կառուցվելու են ՀՖՖ–ի կողմից, որից հետո նվիրաբերվելու են համայնքներին: Այս ծրագրի նպատակը հատկապես գյուղական համայնքներում ֆուտբոլ խաղալը հասանելի դարձնելն է: ՀՖՖ նախագահի կողմից ֆեդերացիայի աշխատակազմի առաջ դրված այս խնդրի կատարումը թույլ կտա գալիք տարի Հայաստանի ողջ տարածքում ունենալ շուրջ 500 ֆուտբոլային խաղադաշտ, և դրանց գերակշիռ մասը լինելու են գյուղական համայնքներում: Բարի երթ բոլորիս, առաջ դեպքի ֆուտբոլային փայլուն ապագա և այն հաստատ գալու է, քանզի ֆուտբոլը զարգացնելու համար այն պետք է նախ հասանելի լինի հնարավորինս շատ թվով մարդկանց»:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
13213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
160Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
199Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
25801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
204927.10.2026, 20:19