ՈՒԵՖԱ-ն՝ Եվրոպայի լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու մասին

Լոնդոնի «Արսենալ»-ն օրերս քննադատել էր ՈՒԵՖԱ-ին՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպա լիգայի եզրափակիչը Բաքվում անցկացնելու համար՝ նշելով, որ ակումբին ընդամենը 6 հազար տոմս է հատկացվել:
ՈՒԵՖԱ-ն հետևյալ կերպ է արձանագրել այդ քննադատությանը․ «Եվրագավաթային եզրափակիչները կազմակերպելու հայտերն ընդունվում են տվյալ իրադարձությունից երկու տարի առաջ: Սա նշանակում է, որ տանտերերին նշանակելու պահին եզրափակչի անցկացման որոշ հանգամանքներ կարող են դեռևս հայտնի չլինել:
Ի տարբերություն Չեմպիոնների լիգայի եզրափակչի, Եվրոպայի լիգայի եզրափակչում հնարավոր չէ կանխատեսել մասնակից թիմերի երկրպագուների թիվը, ովքեր մտադիր կլինեն ներկա գտնվել խաղին: Այնպես որ իմաստ չկա նախապես ամրագրել, թե թիմերի երկրպագուներին որքան տեղ կհատկացվի մարզադաշտում։
Լոնդոնյան երկու թիմերի մասնակցությամբ եզրափակիչն ամենականխատեսելի տարբերակը չէր, երբ ընտրվում էր եզրափակիչն ընդունող մարզադաշտը: Այս հանգամանքը դժվարություններ առաջացրեց կազմակերպչական առումով, բայց նման իրադարձությունների կազմակերպումը նպաստում է տվյալ երկրում ֆուտբոլի մասսայականության աճին։ Այդ պատճառով ՈՒԵՖԱ-ն կարծում է, որ ճիշտ չէ որևէ մարզադաշտի բացառումը միայն նրա աշխարհագրական դիրքի պատճառով:
Մենք հավատում ենք, որ դուք՝ որպես սպորտի մարդիկ և հարուստ ավանդույթներ ու հստակ մարզական սկզբունքներ ունեցող ակումբի ներկայացուցիչներ՝ կհասկանաք մեզ»,- նշված է հայտարարության մեջ:

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
13213:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
160Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
199Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
25801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25401.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34531.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42330.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
204927.10.2026, 20:19