«Արսենալ»-ը Մխիթարյանի շուրջ հայտարարություն է տարածել

Հայաստանի ազգային հավականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու՝ մայիսի 29-ին կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» - «Չելսի» հանդիպմանը մասնակցելու։ Այս մասին հայտնել է անձամբ Մխիթարյանը և ակումբի պաշտոնական կայքը։
«Հիիասթափված ենք հայտարարել, որ Մխիթարյանը թիմի հետ չի մեկնելու Բաքու՝ «Չելսի»-ի դեմ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու։
Ուսումնասիրել ենք բոլոր տարբերակները, որպեսզի Միկին լինի թիմի մի մասը: Քննարկելով նրա և նրա ընտանիքի հետ այդ հարցը՝ եկանք այն եզրակացությանը, որ նա չպետք է թիմի հետ մեկնի Բաքու:
Մենք նամակ ենք գրել ՈՒԵՖԱ-ին՝ հայտնելով մեր խորն անհանգստություն այս թեմայի շուրջ։ Մխիթարյանն առանցքային ֆուտբոլիստ է մեզ համար, այդ պատճառով սա մեզ համար մեծ կորուստ է: Հիասթափված ենք, որ նման ֆուտբոլիստն այսպիսի հանգամանքների պատճառով բաց է թողնելու կարևորագույն հանդիպում՝ եզրափակիչ, որը խաղացողի կարիերայում շատ հազվադեպ է լինում։ Մխիթարյանը կշարունակի մաս լինել մեր թիմի կազմակերպչական աշխատանքներին՝ մինչ թիմի՝ Բաքու մեկնելը»,- նշված է հայտարարության մեջ:

Գերմանացի ռեկորդակիր հեծանվորդը մահացել է եղջերուի հետ բախման հետևանքով
128618.09.2026, 22:06
Ռոնալդուն ձմռանը կարող է հեռանալ «Ալ-Նասրից»
121216.09.2026, 22:54
Մահացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը
68515.09.2026, 12:12
Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը երկարությամբ կտրել-անցել է Սևանա լիճը (տեսանյութ)
73814.09.2026, 09:30
«Տեսեք՝ ինչ սիրուն է»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
77913.09.2026, 13:36
Համացանցում հայտնվել են Էրդողանի՝ բասկետբոլ խաղալու կադրերը (տեսանյութ)
197511.09.2026, 14:31
Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանից կմասնակցի 13 մարզիկ (լուսանկար)
92110.09.2026, 16:42
«Փյունիկի» գլխավոր մարզչի պարտականությունները կկատարի Արամ Գյուլբուդաղյանը
105708.09.2026, 21:24