Ադրբեջանի ՖՖԱ-ի արձագանքը՝ Մխիթարյանի որոշմանը

Ադրբեջանի ֆուտբոլային ֆեդերացիաների ասոցիացիայի գլխավոր քարտուղար Էլհան Մամեդովը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին։
«Մեզ հիասթափեցրել է «Արսենալի» հայտարարությունը, որ Հենրիխ Մխիթարյանը թիմի հետ չի ժամանելու Բաքու՝ Եվրոպա լիգայի եզրափակչին մասնակցելու։ Շատ ենք ցավում այս որոշման համար, որը, ինչպես հասկանում ենք, կայացվել է ակումբի, անձամբ ֆուտբոլիստի և նրա ընտանիքի քննարկման արդյունքում։
Ցանկանում էինք ընդգծել, որ որպես եզրափակիչն ընդունող երկիր՝ Ադրբեջանը հավուր պատշաճի ներկայացրել է պարոն Մխիթարյանի անվտանգության համար անհրաժեշտ այն բոլոր երաշխիքները, որոնք պահանջել է ՈւԵՖԱ-ն։
Վերջին տասը տարիների ընթացքում մեծաթիվ հայ մարզիկներ առանց միջադեպերի մասնակցել են Ադրբեջանում անցկացված տարբեր միջազգային մրցումների։ Հույս ունենք, որ այս հիասթափություն առաջացնող որոշումը որևէ կերպ չի ազդի մեծ խաղի դիտարժանության վրա։ Երկու թիմին անհամբերությամբ սպասում ենք Բաքվում»,- նշել է Մամեդովը։

«Տեներիֆեի» ֆուտբոլիստը մահացել է (տեսանյութ)
3413:55
Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
154Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
193Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
25201.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
25001.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34231.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
42030.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
203827.10.2026, 20:19