Մելիքբեկյանը հայտնել է Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման պատճառները

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի առաջին փոխնախագահ և գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանն ամերիկյան CNN հեռուստաընկերությանը տված մեկնաբանությունում խոսել է Հայաստանի Ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի՝ Բաքու չմեկնելու որոշման մասին։ «Սա այն դեպքն է, երբ Մխիթարյանը ներկայացնում է «Արսենալ»-ը, այլ ոչ թե Հայաստանի հավաքականը:
ՀՖՖ-ն, իհարկե, հետևում էր իրավիճակին, բայց Բաքու չմեկնելու որոշումը կայացրել են ակումբը և ֆուտբոլիստը։ Մեր կարծիքով՝ այս իրավիճակում դա լավագույն որոշումն է:
ՀՖՖ-ն հասկանում է, որ կան մի քանի պատճառներ ու դրանցից մեկն այս թեմայի գերքաղաքականացումն էր ընդունող երկրում: Մեր տեղեկություններով՝ Մխիթարյանին խորհուրդ են տվել հայկական դրոշը չցուցադրել Բաքվում, ինչն անընդունելի է մեզ համար: Երկրպագուները հիշում են՝ 2 տարի առաջ Ստոկհոլմում կայացած եզրափակչից հետո Մխիթարյանը, ով հանդես էր գալիս «Մանչեսթր Յունայթեդ»-ի կազմում, ծածանում էր Հայաստանի դրոշը: Եթե խոսում ենք անվտանգության մասին, պետք է նաև անվտանգ լինել հաղթանակի դեպքում դրոշը ծածանելու հարցում:
Մենք մի շարք մտահոգություններ ունենք, ու դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը մերժել է վիզա տրամադրել բրիտանահայ երկրպագուներին, ինչը հիասթափեցնող է: Հայաստանում, իհարկե, շատ երկրպագուներ կան, ովքեր «Արսենալ»-ին երկրպագում էին դեռ նախքան Մխիթարյանի՝ այդ ակումբ տեղափոխվելը, ու նրանք ևս չեն կարող մեկնել Բաքու՝ ներկա գտնվելու եզրափակիչ խաղին:
Շատ վատ է, որ մարզիկը պետք է ընտրություն կատարի՝ մարզական միջոցառման և անվտանգության միջև: Դա արդար չէ: Մենք պարզապես հարգում ենք ֆուտբոլիստի որոշումն ու աջակցում նրան»,- նշել է Արմեն Մելիքբեկյանը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
148Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
187Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
202627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65927.10.2026, 19:30