Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել
![]() 848 Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 16:45 Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին Եվրոպական խորհրդարանի պատգամավոր է ընտրվել. այս մասին հաղորդում է իտալական La Repubblica թերթը: Ընտրություններին նա մասնակցել իր կուսակցության «Առաջ Իտալիա»-ի ցուցակով (Forza Italia): Ընտրությունների արդյունքների համաձայն՝ կուսակցությունը հավաքել է ձայների 8,78%-ը (Եվրոպական խորհրդարան անցնելու համար անհրաժեշտ է հավաքել ձայների 4%-ը): Սա առաջին դեպքը չէ, երբ Իտալիայի վարչապետը հանդես է գալիս որպես Եվրոպական խորհրդարանի պատգամավոր: Նա 1999-2001թթ. Իտալիան ներկայացրել է Եվրոպական խորհրդարանում: 5 տարի առաջ՝ 2013թ. հոկտեմբերին, Իտալիայի Սենատը Բեռլուսկոնիին զրկել էր մանդատից: Այժմ Բեռլուսկոնին հայտնվել է Բրյուսելի խորհրդարանում: «Մենք նախկինի պես անփոխարինելի ենք: Առանց «Առաջ Իտալիա»-ի աջ կենտրոնամետ ուժերը կպարտվեն»,- արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է Բեռլուսկոնին: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
