Քննարկվել են Համահայկական խաղերի հետ կապված հարցեր

Մայիսի 26-ին տեղի է ունեցել Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի աշխատանքային խորհրդակցությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ:
Իշխան Զաքարյանը ներկայացրել է Համահայկական ամառային 7-րդ խաղերի բացման և փակման արարողությունների ստեղծագործական խմբին, խաղերի գլխավոր մրցավարին և մյուս պատասխանատուներին: Ներկայացվել են նաև խաղերի ջահի վառման արարողության ընթացքը և այլ կազմակերպչական ծրագրեր:
Այս տարի ևս ի նշան Հայաստան – Արցախ – Սփյուռք եռամիասնության կվառվի երեք ջահ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մասնակիցներին Երևանում դիմավորելու, նրանց Արցախ ուղեկցելու և տեղավորելու հետ կապված մի շարք հարցեր: Իշխան Զաքարյանի խոսքով ինչպես նախորդ երեք խաղերի՝ ամառայի 5-րդ, 6-րդ և ձմեռային առաջին, այնպես էլ այս խաղերի կազմակերպման ու անցկացման համար ծախսերը հոգալու են հովանավորները։
Համահայկական խաղերն առաջին անգամ անցկացվելու են Արցախում: Ավելին, բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Ստեփանակերտում, ուստի կազմակերպիչներն առանձնահատուկ ուշադրություն են դարձնում անխտիր բոլոր մանրուքներին: Նպատակն այն է, որ մասնակիցները ոչ միայն լինեն մարզական լավ վիճակում և հետաքրքիր անցկացնեն խաղերը, այլև առնչվեն Արցախի պատմությանը, մշակույթին, հյուրընկալ մթնոլորտին՝ էլ ավելի ջերմացնելով Հայաստանի Հանրապետություն-Արցախ-Սփյուռք կապը:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի նիստը կկայանա մայիսի 28-ին՝ Արցախում:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
148Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
187Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
202627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65927.10.2026, 19:30