Երեքշաբթի, 03 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար»․ Պապաստատոպուլոս

«Մխիթարյանի բացակայությունը մեծ կորուստ է մեզ համար»․ Պապաստատոպուլոս
458
Երկուշաբթի, 27 մայիսի, 2019 թ., 23:00

Հունաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալ»-ի պաշտպան Սոկրատիս Պապաստատոպուլոսն աջակցել է Հայաստանի ազգային հավաքականի և թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, ով բաց է թողնելու մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի «Չելսի» - «Արսենալ» հանդիպումը:

«Մխիթարյանի բացակայությունը, անկասկած, մեծ կորուստ է մեզ համար: Մենք պետք է հաղթենք նրա համար: Պետք է խաղանք մեր խաղը և հավատանք, որ կարող ենք անել դա: Եզրափակչում ամեն բան կարող է պատահել, «Չելսի»-ն լավ ֆուտբոլիստներ ու մարզիչ ունի: Բայց մենք ուժ ու եռանդ չենք խնայի, կցուցադրենք մեր խաղը, կստեղծենք մեր պահերը և կհաղթենք»,- նշել է նա։