«Ինչո՞ւ ենք ուզում աջակցել անհասկանալի ուժերին». Արա Պապյան

Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես ֆուտբոլից բան չեմ հասկանում, բայց քաղաքականությունից կարծես մի քիչ հասկանում եմ: Հիմա թող մեկն ինձ բացատրի՝ ի՞նչ է տալու հունիսին Ստեփանակերտում նախատեսված, երևի նաև մեծ ծախսեր պահանջող, այսպես կոչված «Չճանաչված երկրների ֆուտբոլի Եվրոպայի գավաթի խաղարկությունը»:
Իմ կարծիքով դա ոչ միայն օգտակար չէ, այլև վնասակար ու վտանգավոր, քանի որ ԼՂ հակամարտությունը և Արցախի հարցը դրվում է ներքոհիշյալ հակամարտությունների և, այսպես կոչված, երկրների հետ նույն հարթության վրա: Բացի հասարակության աչքում մեր պայքարի վարկաբեկումից և հաղթանակի իրավական հիմքերը խաթարելուց՝ դա ոչինչ չի տալու:
Ինչո՞ւ ենք ուզում աջակցել անհասկանալի ուժերի ընդդեմ.
1. Շվեդիայի, Նորվեգիայի և Ֆինլադիայի՝ Լապլանդիայի հարցում,
2. Ուկրաինայի՝ Լուգանսկի և Դոնեցկի հարցում,
3.Վրաստանի՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում
4. Հունաստանի՝ Չամերիայի հարցում
6. Իտալիայի՝ Պադանիայի և Սարդինիայի հարցում
7. Ռումինիայի՝ սեկեյների հարցում։
Ի՞նչ դրական բան է դա տալու:
Առդիր «մասնակից երկրների» ցանկը:
A խումբ - Արցախ, Լապլանդիա, Լուգանսկ
B խումբ - Աբխազիա, Նիսի կոմսություն, Չամերիա
C խումբ - Պադանիա, Դոնեցկ, Սարդինիա
D խումբ - Սեկեյների երկիր, Արեւմտյան Հայաստան, Հարավային Օսիա»։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
148Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
187Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
202627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65927.10.2026, 19:30