«Այս առաջնությունը խթանելու է Արցախի ճանաչմանը և հզորացմանը»․ Նարինե Աղաբալյան

Մայիսի 29-ին Արցախի ֆուտբոլի հավաքականին՝ թիմի մարզիչ Սլավա Գաբրիելյանի գլխավորությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Նախագահը հետաքրքրվել է Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ConiFA) Եվրոպայի առաջնությանն Արցախի հավաքականի նախապատրաստման գործընթացով, ընդգծել, որ հանրապետությունում մեծ են մեր թիմի հաջողությունների նկատմամբ սպասելիքները և մաղթել նրանց հաղթանակներ։ Երկրի ղեկավարը նշել է, որ պետությունը կշարունակի հատուկ ուշադրության կենտրոնում պահել այս մարզաձևին վերաբերող խնդիրները:
Հանդիպմանը ներկա ԿԳՍ նախարար Նարինե Աղաբալյանը համոզմունք է հայտնել, որ Արցախի ֆուտբոլի հավաքականն արժանապատվությամբ է հանդես գալու առաջնությանը: Խոսելով առաջնության նախապատրաստական աշխատանքների մասին՝ նախարարն ասել է, որ դրանք գրեթե ավարտված են, մայիսի 30-ից ժամանելու են ConiFA-ի ներկայացուցիչներն ու հյուրերը: Առաջնությանը հանդես է գալու 8 թիմ. դա համապատասխանում է ConiFA-ի ձևաչափերին: Թիմերը մրցելու են 4 մարզադաշտում՝ Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի: Արցախի թիմը հանդես է գալու բոլոր 4 մարզադաշտերում: Հունիսի 1-ին ժամը 20:00-ին, Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան մարզադաշտում տեղի կունենա ConiFA-ի առաջնության բացման հանդիսավոր արարողությունը:
«Առաջնության մուտքն ազատ է: Մենք ամեն ինչ արել ենք, որ յուրաքանչյուր ոք հնարավորություն ունենա ներկա գտնվել այդ միջոցառմանը: Վստահ եմ, որ ոչ միայն ֆուտբոլասերների, այլև բոլորի համար կկարողանանք ապահովել տոնական տրամադրություն: Այս առաջնությունը մեծապես խթանելու է և՛ ֆուտբոլի զարգացմանը, և՛ Արցախի ճանաչմանը, և՛ մեր հայրենիքի հզորացմանը: Քանի որ այս առաջնությունը նախադեպ է մեզ համար, մենք հնարավորինս պատրաստվել ենք բարձր մակարդակով: Այն նաև մեզ համար յուրօրինակ փորձառություն է լինելու՝ հետագայում նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու համար»,- հավելել է Նարինե Աղաբալյանը:

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
148Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
187Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
202627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65927.10.2026, 19:30