«Արսենալ»-ի երկրպագուները երգում են Բաքվի փողոցներում

Այսօր Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում կայանալիք Եվրոպայի լիգայի եզրափակչի շրջանակներում Լոնդոնի «Արսենալ»-ը, որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, կմրցի Լոնդոնի «Չելսի»-ի հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել Բաքու՝ անվտանգության նկատառումներից ելնելով։
«Արսենալ»-ի երկրպագուները համացանցում տեսանյութ են տարածել, որում նրանք երգում են․ «Եղել ենք «Քարաբախ»-ում և ամենուր․․․ Բոլորի զահլեն տարել ենք «Քյոլն»-ում։ Եվ հիմա մենք Բաքվում ենք՝ Եվրոպայի լիգայի գավաթը տուն բերելու, Եվրոպայի լիգայի գավաթը տուն բերելու»։
Նշենք, որ երկրպագուները երգում են «Քարաբախ» և «Քյոլն» ակումբների մասին, քանի որ այդ երկու թիմերի հետ խաղերում խնդիրների են բախվել։ Դեկտեմբերին «Քարաբախ»-ի դեմ կայացած խաղի շուրջ աղմուկը մեծ էր՝ տոմսերի, տեղաշարժի և նույն Մխիթարյանի հարցով, իսկ «Քլոլն»-ի դեմ 2017 թվականին կայացած խաղում զանգվածային ծեծռկտուք և անկարգություններ են տեղի ունեցել, ինչի պատճառով հանդիպումը մեկնարկել է 1 ժամ ուշացումով, իսկ «Արսենալ»-ը տուգանվել է։

Հայ շախմատիստները 2-րդ և 3-րդ տեղերն են զբաղեցրել Շվեդիայում անցկացված մրցաշարում
148Երեկ, 21:06
Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է
187Երեկ, 14:36
Հայաստանի ըմբիշները մեկ մեդալ նվաճեցին աշխարհի առաջնությունում
24801.11.2026, 21:18
Սարգիս Ստեփանյանը պարաբազկամարտի աշխարհի հնգակի չեմպիոն է դարձել
24601.11.2026, 20:48
Սերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ
34031.10.2026, 19:12
Վազգեն Թևանյանը դարձավ Ըմբշամարտի աշխարհի փոխչեմպիոն
41730.10.2026, 20:30
Մբապեն կատակել է Մաո Ցզեդունի մասին և կորցրել չինական ընկերությունների հետ կնքված պայմանագրերը
202627.10.2026, 20:19
Կարեն Ասլանյանը հաղթեց ադրբեջանցի ըմբիշին և դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)
65927.10.2026, 19:30